Ատրճանակ TT

Ատրճանակ TT-ն (Տուլսկի Տոկարև) առաջին ռազմական ինքնալիցքավորվող ԽՍՀՄ ատրճանակն էր, որը մշակվել էր 1930թ. Սովետական մասնագետ Ֆյոդոր Վասիլյեվիչ Տոկարևի կողմից:

TT ատրճանակը մշակվել էր 1929թ. «Նագան» և մի շարք այլ արտասահմանյան արտադրության ատրճանակին փոխարինելու մրցույթի համար:

Տոկարևի մոդելը ճանաչվեց ամենահամապատասխանողը և ընդունվեց սպառազինության մի պայմանով, որ թերությունները պետք է վերացվեին: Հանձնաժողովի պահանջներից էր բարձր դիպուկությունը, ավելի հեշտ սեղմվող ձգանը և բարձր անվտանգությունը: Մի քանի ամսում թերությունները վերացված էին և 1931թ. TT ատրճանակը ընդունվեց սպառազինության:

Տոկարևի ատրճանակը համադրում է տարբեր սիստեմների յուրահատկություններ, փողի փականը վերցվել էր Բրաունինգի մշակած հայտնի Կոլտ Մ1911-ից, դիզայնը Բրաունինգ Մ1903-ի և փամփուշտ, որը մշակված էր Մաուզեր Ս96-ի համար:

TT-ն առանձնանում է իր հասարակ սխեմայով և դրա հաշվին արտադրության ցածր ինքնարժեքով և հեշտ կիրառելիությամբ: Ատրճանակների համար ոչ հատուկ մեծ տրամաչափի փամփուշտը տրամադրում է անսովոր բարձր ծակող ուժ և մոտավորապես 500 ջոուլ փողային էներգիա:

TT-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ – 854 գ,
  • Երկարությունը – 195 մմ,
  • Փողի երկարությունը – 116 մմ,
  • Փամփուշտ – 7,62 x 25 մմ,
  • Փամփուշտի տրամաչափը – 7,62 մմ,
  • Փամփուշտի նախնական արագությունը – 420 մ/վ,
  • Կրակի նշանառման հեռավորությունը – 50 մ,
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 800-1000 մ,
  • Փամփշտակալի տարողությունը – 8 փամփուշտ։

Տոկարևի ատրճանակն ստացել է բազմաթիվ մոդիֆիկացիաներ և արտադրվում է մինչ օրս: Նրա մատչելությունը և հզորությունը դարձրել են Ռուսաստանի մաֆիայի կիրառվող ամենատարածված ատրճանակը:

Մարտի 23-ին տեղի է ունեցել մարդասպանություն Կիևում: Սպանվածը ՌԴ Գոսդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովն է: Համաձայն Կիևի «112 Ուկրաինա» ալիքի մարդասպանը օգտագործել է հենց TT ատրճանակ:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.