Ատրճանակը հանեց ու պահեց Գեւորիկի վրա, նա էլ էդ պահին դանակը հետեւից հանեց ու փաթաթվան իրար. սպանության գործով վկա

Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` դեկտեմբերի 6-ին, հարցաքննվեց վկա Արմեն Հակոբյանը: Նա նշեց, որ ճանաչում է միայն ամբաստանյալներից Գեղամին (նկատի ունի Պետրոս Իսրայելյանին): Վկայի խոսքով, դեպքի օրն իր ծանոթի` Արսենի հետ, գործերով գնացել է Չարբախ եւ որոշել են գնալ նաեւ Պետրոս Իսրայելյանին պատկանող գեղեցկության սրահ: հեցն այդտեղ էլ նկատել է հավաքված մարդկանց եւ մտել կիսաբաց դռնով եւ ականատես եղել վիճաբանությանը:

«Այդ օրն էդ տարածքում գործեր ունեինք, վերջացրինք գործերը, Արսենն ասաց` գնանք Չարբախ Գեղամին տեսնենք, համ էլ մազերս կտրենք: Արսենն իջավ, մինչեւ ավտոն կանգնեցրի: Հետո Գնացի պոդեզդի մոտ մարդիկ կային հավաքված, Գոռն ու Գեւորիկին էլ էին էնտեղ: Դուռը կիսաբաց էր, մտա ներս, Գեւորիկն ինչ-որ անծանթի հետ վիճաբանության մեջ էր, փորձում էր անծանոթին կարգի հրավիրել: Սեռական բնույթի հայհոյանքներ էր էդ անծանոթը հնչեցնում, ինչ-որ փողից էր խոսում, ասում էր` ինձնից ով որ կարող է փող ստանալ…հետո ատրճանակը հանեց ու պահեց Գեւորգի վրա, Գեւորիկն էդ պահին դանակը հետեւից հանեց ու փաթաթվան իրար, ձայներ հնչեցին, մենք էլ կյանքներս էինք ուզում փրկել, փախել ենք, մնայինք էնտեղ, մեռնեի՞նք, որ վախը մտնում է մեջդ, քերելով էլ պիտի հելնես»,-ասաց վկան:

Վկան նշեց, որ այդ տարածքում տեսել է նաեւ Պետրոս Իսրայելյանին, բայց չկարողացավ ասել, թե նա ինչ էր անում:

Վկայի հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 13-ը:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.