Բացահայտվել է ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապրիլի 8-ին տեղի ունեցած  ավազակային հարձակումը։ Կասկածյալները ձերբակալվել են։

Ավելի վաղ տեղեկացրել ենք͵ որ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել Ուկրաինայի Հանրապետության բնակչուհու կողմից  Երևան քաղաքում վարձակալած բնակարան և պահանջել գումար՝ սպառնալով  դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել նրա և այդ պահին տանը գտնվող կնոջ ծանոթի նկատմամբ։ Հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարող սարքով վնասել է կնոջ աջ ձեռքը։ Հափշտակելով կանխիկ գումար͵ ինչպես նաև կնոջ կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք  հեռացել են։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,   3-րդ և 4-րդ կետերով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը͵ ովքեր ձերբակալվել են և հարցաքննվել։ Նրանց մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն͵ որի ժամանակ կասկածյալները նկարագրել են  բնակարան մուտք գործելու եղանակը͵ հայտնել բնակարանից հափշտակված կանացի պայուսակի գտնվելու վայրը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.