Ավազակային հարձակում Արմավիրում

Արմավիրի մարզում ապրիլի 14-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել. անհայտ անձը 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր է գողացել Զվարթնոց թաղամասի տներից մեկից:

Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 22։10-ի սահմանում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա և արծաթյա զարդեր և գումար։ Դիմանակավորված անձի և այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի և նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.