Ավազակային հարձակում Հրազդանում

 

2014 թվականի դեկտեմբերի 29-ին Հրազդան քաղաքի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել ավազակային հարձակում: Դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա և պատճառել 273 հազար դրամի գույքային վնաս:

«Տուն էի էթում, պադեզդ մտնելուց մի հոգի բոյով, նեժնի, սև կուրտկով մոտեցավ հետևիցս, աչքերիցս բռնեց, աչքերս փակեց, ու քարշ տվեց դեպի ներս: Մի հոգի էլ, չգիտեմ որտեղից, ոտներս բարձացրեց: Ինձ գցեցին մեքենայի մեջ, ոտքի տակ, բերանս սկոչեցին, աչքերս փակեցին, տոպրակով ձեռքերս կապեցին, Հրազդանից մինչև Չայնի տարան, էնտեղ իջացրին»,-պատմել է կինը:

Ճանապարհին կնոջից փող են պահանջել, տան բանալիները. «Վզիս վրա ցեպ ման եկավ, չկար»:

Ճանապարհին կինը մեքենա է կանգնեցրել, վարորդի հեռախոսով զանգել եղբորը և Հրազդան հասնելուն պես դիմել ոստիկանություն:

Դեպքից միայն 2 տարի 4 ամիս անց միայն պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևանի բնակիչ 47-ամյա Սիմոն Հ.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ավազակային հարձակման մյուս մասնակցին Երևանի բնակիչ 49-ամյա Իշխան Գ.-ին և ևս մեկ անհայտ անձի հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.