Ավտոմեքենաների հրկիզման փորձ

Ինչպես հայտնում է jnews.ge կայքը, ապիիլի 21-ի գիշերը ժամը 1-ի սահմաններում փորձել են հրկիզել Վրաստանի խորհրդարանի պատ­գամավոր Սամվել Մանուկյանին պատկանող երկու ավտոմեքենաները։ Դրանք կայանած են եղել պատգամավորի տան առաջ։

Ինքը պատգամավորը, արդեն խոսել է կա­տարվածի մասին և կապել այն իր քաղաքա­կան գործունեության հետ։ Նա հաստատել է հրկիզման փորձը «Շատ տարրեր կասկած­ներ կան, ես կարող եմ վստահեցնել, որ տեղի ունեցածը կապ չունի իմ բիզնես գործունեու­թյան հետ, դա կապված է իմ քաղաքական գործունեության հետ։ Տեսնենք ինչպես կաշ­խատի ոստիկանությունը, ինչ կկարողանա պարզել»,- jnews.ge-ի լրագրողի հետ հեռախո­սազրույցում ասել է Սամվել Մանուկյանը։

Պատգամավորին պատկանող մեքենանե­րի հրկիզման փորձը նկատել է նրա հարևանը։ Նշվում է, որ պատգամավորի հարևանը պատահաբար նկատել է, թե ինչպես է ան­հայտ անձը բենզին լցնում մեքենայի վիա և այրում։ Նա փախուստի է դիմել, երբ հարևանը բացել է դուռը դեպքի վայրում թողնելով իրե­ղեն ապացույցներ։ Կայքի հաղորդմամբ, մինչև հրշեջ ծառայության ժամանումը հնարավոր է եղել հանգցնել կրակը։ Մեքենաներից մեկի կրակն արագ մարվել է, երկրորդը բավա­կանին տուժել է կրակից։ Փաստի առթիվ հա­րուցվել է քրեական գործ գույքը դիտավորու­թյամբ վնասելու վերաբերյալ Վրաստանի քրե­ական օրենսգրքի 187-րդ հոդվածով։

«Հայկական ժամանակ»

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.