Բանտապետին դատարան ներկայանալու ծանուցագիրն են ուղարկել

Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր է ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին: Ու եթե նա չներկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ապա նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի:

Մեզ հասած տեղեկություններով՝ բանտապետը որպես վկա է հրավիրվում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմակահարույց մի քրեական գործով հարցաքննության մասնակցելու նպատակով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կոտայքի մարզի դատարանը ՔԿՀ պետին մի անգամ էլ է ծանուցագիր ուղարկել՝ որպես վկա դատարան ներկայանալու համար, սակայն Մարգարյանը չի ներկայացել: Հիմա անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ ծանուցագիր ուղարկելու: Եվ եթե նա հուլիսի 6-ին էլ դատարան չներկայանա, ապա բանտապետին բերման ենթարկելու որոշում կկայացվի:

«Ժողովուրդ»

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.