ԲԱՆՏԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ «ԶՈՆ ՆԱՅՈՂ»-ՔԿՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ «ԲԻԶՆԵՍ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»․ «ԻՐԱՎՈՒՆՔ»

«ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: Առաջիկայում, ինչպես տեղի մեր աղբյուրն է հայտնում, լուրջ ձերբակալություններ են սպասվում ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց մակարդակով:


Մասնավորապես, կալանավորներին եւ դատապարտյալներին հունից հանել է, որ «զոն նայողներն» օգտվում են տարատեսակ իրավունքներից, իսկ շարքային դատապարտյալները զրկված են իրենց տված նվազագույն հնարավորություններից: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, «Դատապարտյալների կոկորդին է հասել ՔԿՀ-ում տիրող բեսպրեդելը»:

Իսկ ընդհանուր առմամբ, խոսելով ՔԿՀ-ներից, համակարգին մոտ կանգնած մեր այլ աղբյուրը հետեւյալ հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրում. «Գորիսի միջադեպի մասին շատ բան ակնարկեց քննչական աղբյուրների այն տեղեկացումը, թե իրավիճակը սրվել է, երբ ԱԱԾ-ի եւ ՔԿՀ վարչության ծառայողներն այնտեղ ինչ-որ գործողություններ են ցանկացել անել:

Բայց ի՞նչ գործ ուներ ԱԱԾ-ն այնտեղ: Միայն դա բավական է հասկանալու համար, որ խնդիրը ոչ թե բանտարկյալներն էին, այլ հիմրանկության ղեկավարները: Եվ ի՞նչ է, կալանավորները ներքնակներ այրելով նրա՞նց էին աջակցում: Հասկանալի է՝ հրահանգել են, նրանք էլ «բունտ» են բարձրացրել: Միայն այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այսպես ասած, «զոն նայող»-ՔԿՀ ղեկավարություն կապի մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.