Բերետտա 92

Բերետտա 92-ը Իտալական արտադրության կիսաավտոմատ ատրճանակ է, որն արտադրվում է համանուն Բերետտա ընկերությունը: 92 մոդելը նախագծվել է 1972 և նրա զանազան տարբերակները արտադրվում են մինչ օրս:

Բերետտան այժմ արտադրվում է չորս տարբեր մոդելավորումներով և չորս տարբեր տրամաչափերով:

Բերետտա 92-ը կատարելագործվել է ավելի վաղ շրջանի Բերետտաների հիման վրա, մասնավորապես Մ1923-ի: Մ1923-ից բոլոր հաջորդ մոդելները ժառանգել են երկար, համարյա ամբողջ փողի երկայնքով ձգվող պատուհանով զարկանի մասում:

Բերետտա 92-ը, փողի ներքևում իր հետադարձ մեխանիզմով, ինչ որ նմանություն ունի Կոլտ Մ1911ին, բայց Բերետտաի ողջ մեխանիզմն այլ է: Օրինակ հետադարձ զսպանակը ազդում է նաև փողի փակման վրա: Բերետտա 92-ը նաև բավարարում է ժամանակակից պահանջները: Նրա կմախքը պատրաստված է շատ թեթև մետաղյա համաձուլվածքից: Բերետտա 92-ը առաջին անգամ ցուցադրվել է 1976թ.:

Բերետտա 92-ի տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ — 950 գ.,
  • Երկարությունը — 217 մմ,
  • Փողի երկարությունը — 125 մմ,
  • Փամփուշտի տեսակը — 9 x 19 մմ պարաբելլում,
  • Փամփուշտի տրամաչափը — 9 մմ,
  • Փամփուշտի սկզբնական արագությունը — 381 մ/վ,
  • Կրակի արդյունավետ տարածությունը — 50 մ,
  • Փամփշտակալի տարողությունը — 10, 15, 17, 18, 20, 30 և 32 փամփուշտ։

Բերետտաի առավելություններն են հզոր փողային էներգիա (մոտավորապես 500 Ջոուլ), որի շնորհիվ փամփուշտը ստանում է հարող հզոր կարողություն, բռնակի թեքման հարմար անկյուն և փափուկ ձգան, երկար նշանառման գիծ և բալանս, որոնց շնորհիվ բարձրանում է դիպուկությունը, հուսալի կանխարգելիչ մեխանիզմ և վերջապես ձգանը շրջապատող պաշտպանիչ օղակ, որի շնորհիվ ատրճանակը հանելիս այն չի կպնում շորերին:

Բերետտայի հետագա զարգացումը նրան հասցնելու է լիովին ավտոմատ մոդելին և հնարավորություն է տալու օգտագործել կրակահերթերով:

Բերետտայի միակ զգալի թերությունը այն է, որ այն չափերով մեծ է և դա մի քիչ դժվարացնում է այն թաքուն կրելը:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.