Բռնաբարություն Լոռիում

Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Լիլիթ Ղ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել , որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին Պուշկինյան ոլորաններում սպիտակ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է որպես Կարեն, ավտոմեքենայի մեջ բռնաբարել է իրեն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը հայտնել է նաև, որ վարորդը Գարգառ գյուղի սկզբնամասում իրեն իջեցրել է ավտոմեքենայից և հեռացել:

Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից Լիլիթ Ղ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաև Լիլիթ Ղ-ի մատնանշած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաներին հայտնել է նաև ավտոմեքենայի համարանիշները:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.