Անչափահասի բռնաբարություն Սիսիանում

Սիսիանում, նախնական տվյալներով, սեռական ոտնձգության ենթարկված 16-ամյա աղջկա ծնողները պնդում են, որ իրենց աղջկա նկատմամբ, սեռական ոտնձգություն է կատարել Սիսիանի ավագանու անդամ 23-ամյա Բ. Ս.-ն: Մոր` տիկին Կարինեի խոսքով, իր 16-ամյա աղջկան Բ.Ս.-ն դասերից հետո կանչել է իր ընկերություն, որտեղ էլ նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել:

«Աղջիկս դասերից հետո վարսահարդարման դասերի է գնում, էդ տղան զանգում, ասում է` հետը խոսելու բան ունի և խնդրում է, որպեսզի աղջիկս իր մոտ գնա: Աղջիկս ասել ա` հարմար չի, ինքն էլ, թե բա պարապմունքդ որ վերջանա, արի հրապարակ: Պարապմունքից հետո աղջիկս գնում է հրապարակ, այլ բան մտքով չի անցնում, որովհետև ընտանիքներով մոտ ենք եղել, ճանաչում է էդ տղային: Զանգում, ասում ա` արի իմ ընկերություն, աշխատողներիս շուտ եմ տուն թողել, հետդ խոսելու բան ունեմ: Աղջիկս էլ առանց մտածելու գնում է, ցերեկը ժամը 16:00-ի կողմերն է լինում: Աղջկաս ասում ա` քո մասին լավ բաներ չեն խոսում, ինչ-որ մեկը քեզ նեղացնում ա, ասա` օգնեմ: Աղջիկս էլ ասում է` ինչե՞ր ես խոսում, ինչի՞ պետք է իմ մասին վատ բաներ խոսեն, ես ի՞նչ եմ արել որ: Հետո սկսել է ձեռ գցել, աղջիկս էլ նախատել ա, ասել ա` նենց ես քեզ պահում, ոնց որ եսիմ ով եմ: Հետո երեխուս ասել ա, եթե բարոյական աղջիկ ես, ապացուցի, որ կույս ես, վեր ա կենում, դուռը ներսից փակում է, երեխուս քաշքշում ա, ջուր ա լցնում վրան, ծեծում ա, այլանդակություններ ա անում, հետո դուռը բացելուց հետո` փախել, եկել է տուն…»:

Տիկին Կարինեի խոսքով, դեպքից հետո 16-ամյա աղջիկը հոգեպես շատ ծանր վիճակում է եղել, վախեցել է կատարվածի մասին ծնողներին պատմել:

«Աղջիկս հոգեպես շատ վատ վիճակում է եղել, ամաչել է, որ մեզ ասի: Ուղիղ մի ամիս ոչ խոսում էր, ոչ խնդում, անընդհատ տխուր էր…իմացել ենք, երբ մի օր վատացավ, շտապօգնությամբ տարան հիվանդանոց ու նոր պատմեց մեզ, թե ինչ ա եղել»:

Նրա խոսքով, Բ.Ս.-ի անվան հետ կապված Սիսիանում սա առաջին դեպքը չէ, նրա անվան շուրջ շատ խոսակցություններ են պտտվում, բայց նա երբեք պատասխանատվության չի ենթարկվել. «Աղջիկների հետ կապված շատ պատմությունների մեջ է հայտնվել, տարել են, ծեծել են դրան…հիմա ինքն էլ տարածում ա, թե իբր գլխին սարքում ենք, որ գումար տա մեզ….Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի օրենքով սահմանված ամենախիստ պատժին արժանանա: Իմ աղջիկը կարգին ընտանիքից է, ազատամարտիկի աղջիկ է, իսկ եղբայրներն էլ հիմա սահմանին կանգնած հայրենիքն են պաշտպանում, իսկ դրա նմանները աղջկաս անվան հետ են խաղում»…

Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առերեսման ժամանակ էլ անչափահասը պնդել է իր ցուցմունքը, որ իր հանդեպ տվյալ անձը սեռական ոտնձգություն է թույլ տվել: Մի շարք փորձաքննություններ են նշանակվել, որոնց մի մասի պատասխանները ստացվել են, մի մասինը` ընթացքում է:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել դեպքի վայրի զննություն:

Կատարվում է քննություն:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.