Ցանցահենները հարձակվել են 74 երկրների համակարգիչների վրա

«Կասպերսկու լաբորատորիան» ուրբաթ ողջ աշխարհում գրանցել է 45 հազար ցանցահենային հարձակում՝ WannaCry վիրուս-ծածկագրի գործածմամբ։ Համակարգիչների վարակման ամենից մեծ թվով փորձերը կատարվել են Ռուսաստանում։ Հարձակման են ենթարկվել խոշոր ընկերությունների ու դաշնային նախարարությունների, այդ թվում «Սբերբանկի», «Մեգաֆոնի», ՆԳՆ-ի և ԱԻՆ-ի համակարգիչները։

Չարագործները կիրառել են լրտեսական ծրագրային ապահովում, որը գործածել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը։ ԱՄՆ հատուկծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում ցանցահենների պատճառով խափանումների մասին տեղեկատվությանը, նշել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից ստեղծված հարձակման գործիքներն այժմ սպառնում են հիվանդների կյանքին։

«Կասպերսկու լաբորատորիայի» տվյալնեով՝ ցանցահենները փորձել են հարձակվել 74 երկրներում Windows օպերացիոն համակարգով համակարգիչների վրա։ Տվյալների ապակոդավորման համար չարագործները պահանջում են 600 դոլար վճարել Bitcoin կրիպտոարժույթով։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.