Կարգ՝ ԽՍՀՄ

Ինքնաթիռների ամենահանդուգն առևանգումները ԽՍՀՄ-ում 1

1970 թվականի հոկտեմբերի 15-ին Аэрофлот Ан-24 ինքնաթիռը Բաթումի-Կրասնոդար թռիչք էր իրականացնում: Ինքնաթիռում 46 ուղևոր կար: Վիլնյուսում խանութի կառավարիչ աշխատող Պրանաս Բրազինսկասն ու իր 13-ամյա որդին` Ալգիդրասը, առաջին շարքում էին նստած, և երկուսն էլ հրացաններ ունեին:

Թռիչքից մի քանի րոպե անց Պրանասը, որն ի դեպ, դատվածություն ուներ, կանչում է ուղեկցորդուհուն ու պահանջում փոխել ինքնաթիռի ուղղությունը և վայրէջք կատարել Թուրքիայում: Հրամանը չկատարելու դեպքում նրանք մահվամբ են սպառնում:

kurchenko
Ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն

19-ամյա ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոն բղավում է «հարձակում», սակայն սպանվում է սրտին արձակված կրակոցից: Ավելի ուշ Նադեժդային հետմահու պարգևատրում են Կարմիր Նշանի շքանշանով, նրա անունով փողոցներ ու դպրոցներ են անվանակոչում:

36_full
Ուղեկցորդուհի Նադեժդա Կուրչենկոյի հուշարձանը

«Հանցագործները մտան օդաչուների մոտ ու սկսեցին տարբեր կողմեր կրակել: Օդաչուի խցիկից գնդակներ էին դուրս թռչում: Մեկն անցավ իմ մազերի մոտով»,- պատմում է պետերբուրգցի Վլադիմիր Գավրիլովիչ Մերենկովը: Նա 1970-ին կնոջ հետ այդ չարաբաստիկ թռիչքի ուղևորներից էր: «Ես տեսա, որ հանցագործները ատրճանակներ ունեին, որսորդական հրացաններ, նրանցից ավագի պարանոցին նռնակ էր կախված: Ինքնաթիռը աջ ու ձախ էր թափ տալիս, օդաչուներն էլ երևի հույս ունեին, որ նրանք հազիվ թե կարողանան ոտքի վրա մնալ»:

Կրակոցները շարունակվում են նաև ուղևորախցիկում: Այստեղ հետո 18 կրակոցների անցքեր են հաշվում, իսկ ընդհանուր առմամբ 24 գնդակ է կրակվում: Գնդակներից մեկը անձնակազմի ղեկավարի ողնաշարն է ծակում, որի արդյունքում էլ նա զրկվում է ոտքերից: Ուղևորները ամեն դեպքում կարողանում են SOS ազդանշանը տալ:

Շտուրմանը թոքերի, ձեռքի ու ուսի վիրավորումներ է ստանում: Անձնակազմի վիրավորված անդամները ստիպված են լինում ինքնաթիռն իջեցնել թուրքական Տրապիզոնում:

Գեորգի Չախրակիա. «Ես նրանց ասացի, որ վիրավոր եմ, ոտքերս անզգայացել են, ու միայն ձեռքերս կարող եմ կառավարել: Ինձ պետք է երկրորդ օդաչուն օգնի: Իսկ հանցագործը պատասխանեց, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ լինում է, կարող ենք և մեռնել: Մի պահ նույնիսկ միտք ծագեց, որ ինքնաթիռը ժայռերին ուղղեմ, ինքս մեռնեմ, հանցագործներին էլ հետս տանեմ: Բայց սրահում քառասունչորս մարդ կար, ներառյալ՝ տասնյոթ կին ու մեկ երեխա: Ես երկրորդ օդաչուին ասացի, որ եթե կորցնեմ գիտակցությունս, ինքնաթիռը ուղղի նրանց ցանկությամբ ու վայրէջք կատարի: Պետք է փրկել ինքնաթիռն ու ուղևորներին: Մենք փորձեցինք վայրէջք կատարել խորհրդային տարածքում` Քոբուլեթիում, որտեղ ռազմական օդանավակայան կար: Բայց ահաբեկիչը, երբ տեսավ, թե որտեղ եմ թեքում մեքենան, զգուշացրեց, որ կսպանի ինձ ու կպայթեցնի ինքնաթիռը: Ես որոշեցի անցնել սահմանը, և հինգ րոպեից մենք փոքր բարձրությունից անցանք այն»:

683452

1970 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ը Թուրքիայից պահանջեց անհապաղ հանձնել հանցագործներին, բայց այդ պահանջն այդպես էլ չկատարվեց: Թուրքերը որոշեցին իրենք դատել նրանց: Ահաբեկիչները դատվեցին առևանգման ու սպանության համար, բայց չորս տարի անց համաներումով ազատ արձակվեցին:

b5c03abffa0377c83946beb2eff
Ալգիդրաս (ձախից) և Պրանաս (աջից վերջինը) Բրազինսկասները

Ավելի ուշ նրանք տեղափոխվեցին ԱՄՆ: 2002 թվականին Պրանաս Բրազինսկասը Կալիֆոռնիայում սպանվեց սեփական որդու ձեռքով:

© Criminal.am թարգմանության համար

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Վլադիմիր Մուխանկինը ծնվել է ոչ լիարժեք ընտանիքում, եղել է անցանկալի և չսպասված երեխա։ Հայրը լքել է մորը մինչև վերջինիս լույս աշխարհ գալը։ Ինչի հետևանքով անընդհատ ծաղրոծանակի և վատ վերաբերմունքի էր արժանանում տանը։ Շրջապատի նկատմամբ ատելությամբ լցվելով, Մուխանկինը մշտապես թափառական կյանք էր վարում, գողություններ կատարում, հարձակվում էր մարդկանց վրա, տանջում նրանց, ինչպես նաև կենդանիներին։ Նրա բնույթը չխանգարեց իրեն ամուսնանալ 18 տարեկանում։ Նա տղա զավակ ունեցավ, որը հետագայում մահացավ։

1995 թվականին Լենինը սկսում է սպանել և մի քանի ամսում իրագործում է ութ սպանություն։ Մուխանկինը ծաղրի էր ենթարկում իր մեռնող զոհերին՝ հեգեվարքի մեջ գտնվող մարմինների վրա սարսափելի գործողություններ կատարելով։ Մոլագարի կիրքն էին մարդկային օրգանները, որոնց հետ նա հաճախ պառկում էր քնելու։

Ձերբակալվելուց հետո իրեն շատ անպարկեշտ էր պահում և հայտարարում, որ ինքը երկրորդ Չիկատիլոն է։ Մուխանկինը հաճույքով մանրամասնորեն նկարագրում էր իր հանցագործությունները, բայց դատի ժամանակ հրաժարվեց իր բոլոր ցուցմունքներից։ Նրան մեղավոր ճանաչեցին 22 հանցագործության մեջ, որոնցից 8-ը սպանություններ էին։ Ներկայումս Մուխանկինը ցմահ ազատազրկման մեջ է «Սև դելֆին» գաղութում։

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Խրուշևյան ձնհալի ժամանակ դժվար էր պատկերացնել, որ բնակարան կարող է ներխուժել մի չարագործ, որը կարող է ներկայանալ որպես Մոսգազի կամ ԲՇՏ-ի աշխատակից, ինչը և հանցագործին հնարավորություն էր տալիս օգտվել այս խորամանկ մեթոդից։ Իշխանությունները խուճապի մեջ էին, ամբողջ ուժերը ուղղված էին մոլագարի բացահայտմանը։

Արագ հետաքննության և Վլադիմիր Իոնեսյանի հանդեպ շտապ հաշվեհարդարի պատճառով վերջինիս մոտիվները այդպես էլ չբացահայտված մնացին։ Ամենայն հավանականությամբ նա սպանում էր կողոպտելու նպատակով։ Նաև կա մի վարկած, ըստ որի, երբ նա լքեց կնոջն ու սկսեց հանդիպել բալետի պարուհի Ալևտինա Դմիտրիևայի հետ, հանցագործը ներխուժում էր բնակարաններ՝ այդ կնոջ համար նվերներ գտնելու համար։ Ըստ երրորդ վարկածի՝ սպանությունները օգնում էին Իոնեսյանին ինքնահաստատվել։

Մոսգազն իր առաջին սպանությունը իրագործել է 1963 թվականին․ ներխուժելով բնակարան, նա կացնով սպանեց 12-ամյա տղայի, որը տանը մենակ էր, և ապա վերցրեց մի քանի իր։ Վերջին սպանությունը տեղի ունեցավ 1964 թվականին․ զոհը 46-ամյա կին էր։ Հենց այդ տարի էլ չարագործին կալանավորեցին և գնդակահարեցին։

Գոյություն ունի նաև չապացուցված վարկած, որ Իոնեսյանի հետ զրուցել է նույն ինքը Խրուշևը։ Մարդասպանի հաշվին են 5 զոհեր, որոնցից 4-ը՝ երեխաներ։

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Ռոման Բուրցևի ծնողները հարբեցողներ էին, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, ազդել է անհատի ձևավորմանը։ Մանկապիղծի իր արյունարբու կարիերան նա սկսել է 1993 թվականին՝ քույր և եղբայր Չուրիլովների սպանությունից։ Սկզբում նա ազատվեց տղայից, ապա բռնաբարեց և սպանեց աղջկան։ Դիակները թաղեց փոսի մեջ։

Բուրցևը միշտ տարբերվել է իր կոկիկությամբ։ Նա այնքան հմտորեն և բծախնդրությամբ էր թաքցնում զոհերի մարմինները, որ համարյա բոլորը գտնվել են միայն այն ժամանակ, երբ մարդասպանը ինքն է ցույց տվել թաղման տեղերը։ Բայց հենց դիակները թաղելու բծախնդրությունն էլ մատնեց Բուրցևին։ Հերթական սպանությունից հետո նա բահ խնդրեց իր ավանի բնակչուհիներից մեկից, ինչից հետո դեն նետեց գործիքը։ Կինը նկարագրեց արտասովոր արտաքինով մարդուն, իսկ քիչ ավելի ուշ նրան ճանաչեց զոհերից մեկը, որին հաջողվել էր փախչել։

1996 թվականին Ռոման Բուրցևին դատապարտեցին մահապատժի, բայց հետո դատավճիռը փոխեցին ցմահ ազատազրկմամբ։ Կամենսկի Չիկատիլոն հասցրեց սպանել վեց մարդ։

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Այնուամենայնիվ, հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

1996 թվականին, երբ ձերբակալվեց Անատոլի Օնոպրիենկոն, նրա հաշվին արդեն 52 սպանություն կար։ Սպանությունների հստակ քանակությունը տակավին անհայտ է, բայց հետաքննության արդյունքների համաձայն՝ զոհերի թիվը եղել է շատ ավելին։

Օնոօրիենկոն իր գործունեությունը սկսել է 1989-ին իր հանցակից Սերգեյ Ռոգոզինի հետ։ «Մահվան դուետը» սպանում էր զույգերի և նույնիսկ երիտասարդների ընկերական խմբեր, ինչպես նաև ներխուժում էին տներ, գնդակահարում ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում նաև երեխաներին։ Օնոպրիենկոն հաճախ գնդակահարել է պատահական անցորդների։

Քաղաքացի Օ-ի հանցանքների մոտիվները մինչ այժմ անհայտ են մնում։ Իր խոսքերով՝ նա սպանում էր մարդկանց, որովհետև ինչ-ինչ ուժեր և ձայներ դրդում էին նրան անել այդ ամենը։ Հանցագործությունները ներառում էին երեք ալիքներ․ ընդդեմ կոմունիզմի, ազգայնականության և 21-րդ դարի ժանտախտի։ Երկարատև փնտրտուքներից հետո կալանավորվեց անմեղ մի մարդ, որը մահացավ ոստիկանական տանջանքների ժամանակ։ Դատից հետո Անատոլի Օնոպրիենկոյին դատապարտեցին մահապատժի, բայց դատավճիռն այդպես էլ անկատար մնաց՝ Ուկրաինայում մահապատիժը վերացնելու պատճառով։

  • 1
  • 2

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.