Կարգ՝ ԴԵՄՔԵՐ

Կա վարկած, որ Ջեյմս Մեյբրիքն է եղել Ջեք քերթողը։ Աջ կողմում է նամակը, որ գրել է Ուայթչեպելի սերիական մարդասպանը։

Բոլոր ժամանակներում եղել են հոգեպես անառողջ մարդիկ, որոնք պարզապես ապրել ու սպանել են առանձնակի դաժանությամբ։ Նրանցից շատերին գտել և պատժել են, իսկ ոմանք այդպես էլ մնացել են ազատության մեջ։

Քրեական ամենահայտնի հերոսը բոլոր ժամանակների և ազգությունների։ Եվ սա այն դեպքում, որ Չիկատիլոյի համեմատությամբ նա Աստծո գառ է՝ ընդամենը 5 ապացուցված զոհ։ Վիկտորիանական դարաշրջանի արևածագ, 1888 թվական, անձրևոտ բրիտանական աշուն։ Մոլագարը հարձակվում էիր իր կարծիքով անբարոյական կանանց վրա բացառապես Լոնդոնյան Ուայթչեպել շրջանի նեղ փողոցներում, որը հայտնի էր իր ոչ այնքան լավ հեղինակությամբ։ Բնորոշ ձեռագիրն էր կտրած կոկորդն ու պատռված փորը։ Ընդ որում՝ չբացահայտված արնախումը արհեստավարժորեն ու արտիստիկ կերպով շուն ու կատու էր խաղում Սկոտլանդ Յարդի հետ, գրառումներ թողնելով մեռած կանանց վրա, ինչպես նաև տելեգրամներ և նամակներ էր ուղարկում, որոնց մեջ տեղադրում էր զոհերի մարմինների մասերը։ Կասկածյալների շարքում էին գրող Լյուիս Քերոլը և նկարիչ Ուոլթեր Սիքերթը։ Որոշ փորձագետներ էր ընդհանրապես կարծում էին, որ ըստ ձեռագրի և գործողություների բնույթի՝ հանցագործն այնուամենայնիվ կին էր։ Սպանություններն ավարտվեցին այնքան անսպասելի, որքան և սկսվեցին։ Քերթողին չգտան։ Փոխարենը՝ այս պատմությունը հիմք դարձավ ավելի քան 100 գրքերի և մի շարք ֆիլմերի ու օպերաների համար։ Մոլագարի գործը մինչ այժմ փակված չէ։

Թեոդոր Ռոբերտ (Թեդ) Բանդին  ամերիկացի սերիական մարդասպան է, առևանգող և նեկրոֆիլ, որը գործել է 1970-ական թվականներին: Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 24-ին, ԱՄՆ Վերմոնտ նահանգի Բեռլինգտոն քաղաքում՝ միայնակ մայրերի ապաստանում: Նրա զոհերը եղել են երիտասարդ աղջիկներն ու կանայք: Զոհերի հստակ թիվն անհայտ է: Մահապատժից որոշ ժամանակ առաջ խոստովանել է 30 մարդասպանությունների կատարման մասին, որոնք իրականացրել է 1974-ից 1978 թթ․ միջև ընկած ժամանակում: Զոհերի իրական թիվը կարող է լինել ավելին (ավելի քան 100 մարդ):

Բանդին օգտագործել է իր հմայքը զոհերի վստահությունը շահելու մտադրությամբ: Սովորաբար տղամարդը նրանց հետ ծանոթանում էր հասարակական վայրերում՝ կեղծ վնասվածք ցույց տալով, կամ ներկայանալով որպես իշխանության ներկայացուցիչ, որպեսզի հետո առևանգեր, կտտանքների ենթարկեր, բռնաբարեր և սպաներ նրանց առանձին վայրում: Երբեմն նա ներխուժում էր զոհերի տներ, ծեծում նրանց մահակով, բռնաբարում և խեղդամահ էր անում: Առևանգված աղջիկների սպանությունից հետո Բանդին աղջիկների դիակները բռնաբարում էր, ապա մասնատում էր. առնվազն 12 զոհերի գլուխներ սղոցել է, վերցրել է իր հետ բնակարան և պահել այնտեղ որպես հուշանվեր: Զոհերի պահպանված մարմիններից (Լիզա Լևի) երևում է, որ Բանդին զբաղվել է նաև մարդակերությամբ:

Թեդ Բանդիին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա 1989 թվականի հունվարի 24-ին Ֆլորիդայում:

Հստակ հայտնի չէ, երբ և որտեղ է Բանդին սկսել իր սպանությունները: Նա պատմել է տարբեր պատմություններ տարբեր մարդկանց: Հրաժարվել է պատմել վաղ սպանությունների մանրամասները, թեև մահապատժից առաջ բացահայտել է իր առավել ուշ կատարած սպանությունների մանրամասները:

1974 թվականի հունվարի 4-ին Բանդին Սիեթլի Համալսարանական թաղամասում ներխուժում է 18-ամյա Քարեն Սփարքսի՝ Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհու և պարուհու կիսանկուղային սենյակ (որոշ աղբյուրներում անվանում են Ջոնի Լենց կամ Թերի Քոլդուել): Նա հարվածել է քնած աղջկա գլխին անկողնուց պոկած մետաղյա ձողով և բռնաբարել է նրան լայնացնող սարքի միջոցով: Սփարսը ստացել է ներքին վնասվածքներ և գլխուղեղի անդառնալի վնասներ, սակայն կենդանի մնացել՝ արթնանալով հարձակումից 10 օր անց: Սակայն նա ոչինչ չէր հիշում:

Գրեթե մեկ ամիս անց՝ հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, Բանդին ներխուժում է այն բնակարանը, որը գտնվում էր Քարեն Սփարքսի տնից երկու թաղամաս այն կողմ և որը վարձակալում էին ուսանողուհիներ Լինդա Էն Հիլին և իր չորս ընկերուհիները: Բանդին, անցնելով տնով, մտնում է Լինդա Հիլիի՝ Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհու և դահուկորդների համար ռադիոյով եղանակի տեսություն վարողի կիսանկուղային սենյակ: Թեդը փակում է նրա բերանը, կապում է նրան, ծեծում է մինչև արնահոսություն, մերկացնում է, ապա, ըստ իր խոսքերի, կատարում է “some sort of sexual activity”, գլխին հագցնում է բարձի երես, փաթաթում է սավանի մեջ և տանում իր հետ՝ վերցնելով նրա պայուսակը, ջինսե տաբատը, սպիտակ վերնազգեստ, երկարաճիտ կոշիկներ: Հիլիի հարևանուհիները, չնայած տան բարակ պատերին, ոչինչ չէին լսել և կարծում էին, որ նա, ինչպես միշտ, վաղ առավոտյան մեկնել է աշխատանքի՝ ռադիոկայան: Սակայն Հիլին չէր եկել աշխատանքի, չէր հայտնվել նաև դասերի ժամանակ: Նրա սենյակը, առաջին հայացքից մաքուր և հավաքված էր, մահճակալը ևս հարդարված էր: Աղջիկը, թվում էր, անհետ կորել էր:

Ինչպես պարզվեց Բանդիի առաջին ձերբակալությունից հետո, նրա հարձակումը Հիլիի վրա պատահական չէր. աղջիկը ոչ վաղ անցյալում նրա հետ սովորում էր Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նույն խմբում, Թեդի զարմուհին ծանոթ էր Հիլիի հետ, իսկ նրա բանկային քարտի ցուցմունքից երևում էր, որ Բանդին առևանգումից մի քանի օր առաջ հետևում էր նրան:

Ուսանողուհիները շարունակում էին կորչել ամիսը մոտ մեկ անգամ: Մարտի 12-ին տասնիննամյա Դոնա Գեյլ Մենսոնը՝ Մշտականաչ պետական քոլեջի ուսանողուհին, մեկնեց ջազային համերգի, սակայն այնտեղ այդպես էլ չհայտնվեց: Ապրիլի 17-ին ուսանողուհի Սյուզան Իլեյն Ռենքորթը անհետացավ Էլենսբերգում (Սիեթլից 120 կմ հեռավորության վրա) քոլեջի կենտրոնական գրադարանում գիտական ժողովից հետո: Ավելի ուշ երկու ուսանողուհիներ պատմում էին, որ առևանգման գիշերը և դրանից երեք օր առաջ նրանք գրադարանի մոտ ձեռքը վիրակապած մի տղամարդու էին հանդիպել, որը խնդրում էր օգնել իրեն և մեծ քանակությամբ գրքերը դնել Ֆոլկսվագեն մեքենայում:

Հունիսի 11-ի մոտավորապես գիշերվա 1-ին Վաշինգտոնի համալսարանի ուսանողուհի Ջորջանա Հոքինսը (18 տարեկան) առեղծվածորեն անհետացել էր համալսարանական կամպուսում՝ գնալով լուսավոր ճանապարհով ընկերոջ հանրակացարանից դեպի իր հանրակացարանը, որոնց հեռավորությունն իրարից 40 մետր էր: Հաջորդ առավոտյան ամբողջ ճանապարհը ստուգվել էր Սիեթլից ժամանած դետեկտիվների և քրեագետների կողմից, սակայն նրանք ոչինչ չէին գտել: Վկաների խոսքով նրանք հանրակացարանից ոչ հեռու տեսել էին մի տղամարդու, որը հենակներով էր քայլում և փորձում էր տանել ճամպրուկը: Կանանցից մեկն ասել էր, որ նա խնդրել էր օգնել իրեն հասցնելու ճամպրուկը մինչև իր բաց շագանակագույն Ֆոլկսվագենը:

Այդ ժամանակ Բանդին աշխատում էր Վաշինգտոնի վթարափրկարարական ծառայությունների պետական դեպարտամենտում. վերջինս կառավարական գործակալություն է, որը, ամենից բացի, զբաղվում է նաև անհետացած անձանց որոնմամբ: Այնտեղ նա ծանոթացել է Քերոլ Էն Բունի հետ, որը երկու անգամ ամուսնալուծված կին էր և ուներ երկու երեխա: Ավելի ուշ նա դարձավ Բանդիի կինը:

Շուտով Բանդիի և իր մեքենայի նկարագրությամբ թղթերը տարածվեցին ողջ Սիեթլով և նրա մոտակա շրջաններով: Նրա ֆոտոռոբոտը ցուցադրվում էր մամուլով և հեռուստատեսությամբ: Էլզիաբեթ Քլյոփֆերը, Էն Ռուլը, DES աշխատակիցը և Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսորը դրանց միջոցով ճանաչեցին Թեդ Բանդիին: Սակայն դետեկտիվները, որոնք օրական 200 հաղորդագրություն էին ստանում, ուշադրություն չդարձրին իրավաբան ուսանողի վրա, որը նույնիսկ դատվածություն չուներ:

Սեպտեմբերի 6-ին ցախաքլոր որսացող երկու որսորդներ անտառում հանդիպեցին Օթի (ստորին ծնոտ, ազդրի ոսկորներ և մազեր) և Նասլանդի (գանգ, ազդրի ոսկորներ, մազեր և կրծքավանդակ՝ մի քանի ոսկորներով) մնացորդներին Լյեք Սամամիշ այգուց 3,2 կիլոմետր հեռավորության վրա: Մի քանի «ավելորդ» ոսկորներ (ազդրի ոսկորներ և մի քանի ող), որ գտնվել էին այդ վայրում, ավելի ուշ պարզվեց, որ պատկանում էին Ջորջանա Հոքինսին:

Կես տարի անց՝ 1975 թվականի մարտի 2-ին, Հիլիի (ստորին ծնոտ), Ռենքորթի (գանգ և ստորին ծնոտ), Փարքսի (գանգ և ստորին ծնոտ) և Բոլի (գանգ և ստորին ծնոտ) մնացորդները գտնվեցին Թեյլոր լեռան անտառային թփուտում՝ ոչ հեռու Այսակավայի արևելքից: Դոնա Գեյլ Մենսոնի մնացորդներն այդպես էլ չգտնվեցին:

Բանդիի նոր սպանությունները աննկատ էին մնում, քանի դեռ նա ինքը չխոստովանեց իր մահապատժից որոշ ժամանակ առաջ: Սեպտեմբերի 2-ին նա բռնաբարել և խեղդամահ էր արել անհայտ արշավորդուհու Այդահոյում: Դիակը նա կա՛մ մոտակա գետն էր նետել, կա՛մ վերադարձել էր հաջորդ օրը, որպեսզի նկարահաներ և մասնատեր իր զոհին: Հոկտեմբերի 2-ին նա սպանել էր 16-ամյա Նենսի Ուիլքոքսին Հոլադեյ քաղաքում՝ Սոլթ Լեյք Սիթիի մոտակայքում: Բանդիի խոսքերով՝ նա փորձում էր սահմանափակել իր պաթոլոգիական ցանկություններ՝ միայն զոհերին բռնաբարելով, այլ ոչ թե սպանելով: Ուիլքոքսին նա պատահաբար էր սպանել, երբ փորձել էր ստիպել նրան լռել: Բանդին Ուիլքոքսին թաղել էր Կապիտոլ Ռիֆ ազգային պարկում, սակայն նրա մնացորդներն այդպես էլ չէին գտնվել:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան ոստիկանության տեղի ղեկավարի դուստր 17-ամյա Մելիսա Սմիթը անհետացավ փոքրիկ մորմոնական քաղաք Միդվեյլում՝ Սոլթ Լեյք Սիթիի ևս մեկ մերձքաղաքային շրջանում: Նա անհետացել էր, երբ տուն վերադառնալիս էր եղել պիցերիայից: Մելիսա Սմիթը եկել էր իր տնից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող պիցերիա, որպեսզի խոսեր այնտեղ աշխատող իր ընկերուհու հետ, ում լքել էր ընկերը: Հանգստացնելով ընկերուհուն՝ մոտավորապես ժամը 22-ին նա ուղևորվել էր տուն: Ինը օր անց նրա մերկ մարմինը գտել էին Summit Park-ի շրջանում՝ Ուոսաթչ լեռներում՝ Սոլթ Լեյք Սիթիից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դիահերձումը ցույց էր տվել, որ նա ողջ էր եղել անհետացումից հետո 7 օր շարունակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը Լիհայ քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա սրճարանից անհետացել էր 17-ամյա Լորա Էն Էյմը: Նրա մարմինը հայտնաբերել էին զբոսաշրջիկները յոթ օր անց՝ Երախտագիտության օրը Ամերիքան Ֆորք Կանյոնում, որը գտնվում է Վինթեր Ուոսաթչ Քեշ ազգային արգելավայրում։ Երկու կանայք էլ դաժանորեն ծեծվել էին, բռնաբարվել, խեղդամահ էին արվել նեյլոնային զուգագուլպաներով: Մի քանի տարի անց Բանդին նկարագրել է այն սովորույթները, որոնք նա անցկացնում էր արդեն մահացած աղջիկների հետ. նա լվանում էր նրանց մազերը շամպունով և դիմահարդարում էր։

Դեյվիդ Ռիչարդ Բերկովիցը (անգլ.՝ David Richard Berkowitz) հայտնի է որպես «Սեմի որդի» և «0.44 տրամագծով մարդասպան» ամերիկացի սերիական մարդասպան, ով 1976 թ.-ի հուլիսից մինչև 1977 թ.-ի օգոստոս ամիսները Նյու Յորքում սպանել է 6 մարդու և վիրավորել 7-ի։

1977 թ.-ից առ այսօր Բերկովիցը կրում է ցմահ ազատազրկման պատիժը։ Բերկովիցն ավելի ուշ պնդում է, որ նա կատարել էր այդ ոճիրները Սատանայի պատվերով, ով մտել էր հարևանի շան մեջ։ Հետագայում նա խոստովանում է, որ կարճ ժամանակով եղել է սատանիստական խմբակցության անդամ։

Կենսագրությունը

Ծնվել է 1953 թ., հունիսի 1-ին՝ որպես Ռիչարդ Դեյվիդ Ֆալկո` Նյու Յորքի Բրուկլին թաղամասում։ Մայրը` ոմն Բեթի Բրոդեր ամուսնացած է եղել Էնթընի Ֆալկո անունով մի քաղաքացու հետ։ Ամուսնական զույգն ունեցել է մի աղջիկ, որից հետո ամուսինները բաժանվել են, ընդ որում՝ առանց օրինական փաստաթղթերի։ Դրանից հետո Բեթի Բրոդերը անկանոն սեռական կապերի մեջ է եղել մի ամուսնացած տղամարդու հետ, և որպես արդյունք, ծնվել է Դեյվիդը, ով հայտնվել է մանկատանը։ Նրան որդեգրել են Փերլ և Նաթան Բերկովից ամուսինները, ովքեր ի վիճակի չէին իրենց երեխան ունենալու։

Դեյվիդը մեծացել է ջերմ մթնոլորտում, դպրոցում լավ է սովորել, սիրել է բասկետբոլը։ Լինելով բավականին ամաչկոտ, նա չէր կարողանում խորը հարաբերություններ հաստատել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

13 տարեկան հասակում կորցնում է մորը, որը խորը բացասական ազդեցություն է ունենում նրա հոգեկան վիճակի վրա։

1971 թ.-ին 18-ամյա Բերկովիցը միանում է ԱՄՆ զինված ուժերին և ուղարկվում Կորեա` այնտեղ ծառայելով 3 տարի։

1974 թ.-ին Բերկովիցը կարողանում է գտնել կենսաբանական մորը։ Մի քանի հանդիպումից հետո նա պարզում է ողջ ճշմարտությունը իր մասին, որն ավելի է խորացնում նրա հոգեկան ընկճվածությունը։

Սպանություններ և ձերբակալություն

1974 թ.-ի հուլիսի 29-ին Բերկովիցը Charter Arms Bulldog .44 ատրճանակով կրակում է մեքենայում գտնվող երկու պատահական աղջիկների վրա, որոնցից մեկը սպանվում է, մյուսը` վիրավորվում։ 1977 թ.-ի հուլիսի 31-ին նա իրագործում է վեցերորդ և վերջին սպանությունը։ Նույն օրը նրան ձերբակալում են։ Ընդհանուր առմամբ նրա գործողությունների պատճառով կյանքից հեռացել է 6 մարդ և 7-ը վիրավորվում։

Фотография

Պատիժը

Բերկովիցին դատապարտեցին 365 տարվա բանտային ազատազրկման և մինչ օրս Բերկովիցը կրում է իր պատիժը։

1979 թ.-ին հուլիսի 10-ին բանտում բանտարկյալներից մեկը սրիչով «զինված» նրա հարձակվում է նրա վրա և վիրավորում Բերկովիցին։ Բժիշկները մոլագարին 56 կար են տալիս։

Բանտային տարիների ընթացքում, 1987 թվականին Բերկովիցը քրիստոնեություն է ընդունում, որից հրաժարվել էր բանակից զորացրվելուց հետո։

Դեյվիդ Բերկովիցի մասին գրվել են ոչ միայն գրքեր, այլև նկարահանվել են «Սեմի արյունոտ ամառը» և «Խավարի միջից» գեղարվեստական կինոնկարները։

Բարկովիցի պաշտոնական կայքը՝ այստեղ։

Քրեական աշխարհում կատարվում են բազմազան ուշագրավ և տարօրինակ իրադարձություններ, որոնցից մեկը կապված է գեղեցիկ հանցագործի՝ մոդելային կարիերայի սկիզբ դնելու հետ։ Գեղեցկադեմ Ջերեմի Միքսը ազատազրկվել էր 7 ամսով զենքերն անօրինական ճանապարհով ձեռք բերելու պատճառով։

Հմայիչ հանցագործը հայտնի դարձավ, երբ 2014 թվականին նրա՝ ոստիկանական բաժանմունքում արված լուսանկարները տարածվեցին համացանցում։ Ջերեմին ազատ է արձակվել 2016 թվականին։ Նա համագործակցում է տարբեր մոդելային գործակալությունների հետ ինչպես նաև ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստանում: Մոդելի խոսքով՝ մյուս բանտարկյալները մշտապես դրական էին տրամադրված վերջինիս հանդեպ, և նման վերաբերմունքի շնորհիվ ուղղիչ հաստատությունում անցկացրած իր ամիսները սարսափելի չեն եղել: Նշենք, որ

Ջերեմի Միքսը ամուսնացած է և ունի երեք երեխա։

Փաստորեն հանցանք գործելն այս անձի համար դարձավ մի նոր աշխարհի սկիզբ, որի միջոցով նա նաև կարողանում է գումար վաստակել։

Բոլորին է հայտնի, որ Խորհրդային Միությունում չեն եղել սեքս, կրոն և ժողովրդավարություն, իսկ եթե տեղի էր ունենում ինչ-որ սկանդալային բան, դրա մասին իշխանությունը նախընտրում էր լռել։ Բացի այդ՝ հանրությունից դժվար էր թաքցնել ամենասարսափազդու հանցագործությունների մանրամասները։

Մանյակ Բիրյուկովը, թվում էր, թե օրինակելի քաղաքացի ու ընտանիքի հայր էր, ոչ ոք չէր էլ կասկածում, որ նա երկակի կյանք կարող էր վարել։

Իր առաջին սպանությունը նա իրագործել է 1977 թվականին։ Նա գողացավ նորածնին սայլակից, տարավ անմարդաբնակ մի վայր և փորձեց նրա նկատմամբ կիրառել հայտնի բնույթի բռնություն։ Սակայն մանյակին վախեցրին անցորդները, և նա սպանեց նորածնին դանակի հարվածով։

Նույն տարվա մեջ Բիրյուկովը կատարեց գողացված նորածինների ևս մի քանի բռնաբարություն և սպանություն, բայց վեցերորդ դեպքից հետո նրան սկսեցին հետապնդել վկաները։ Բարեբախտաբար, նրանք կարողացան նկարագրել հանցագործին և ֆոտոռոբոտ կազմել։

Ձերբակալությունից հետո քննիչները և հոգեբույժները եկան այն եզրակացության, որ Բիրյուկովը տառապում էր նեպիոֆիլիայի ծանր տեսակից։ Որպես արդարացում, հանցագործը բերում էր այն հանգամանքը, ըստ որի՝ նա կատարում էր իր չարագործությունները այն պատճառով, որ իր կինը հրաժարվում էր իր հետ ինտիմ հարաբերություններ ունենալուց։ 1979 թվականին Բիրյուկովին գնդակահարեցին։

Երբ խոսքը գնում է մանյակի մասին, ապա մեզնից շատերը պատկերացնում են մի դիմակավոր տղայի՝ ձեռքում մեծ դանակով։ Այս կաղապարները ժամանակակից կինոարտադրության նվերներն են։ Կյանքում դուք դժվար թե հանդիպեք այդպիսի կերպարի։ Բացի այդ՝ աշխարհի ամենասարսափելի մարդասպաններից ոմանք չէին էլ պատկանում արական սեռին։ Եվ այսպես դիմավորեք․ տասնյակ համակրելի կանայք, որոնցից յուրաքանչյուրը մահացու հոբբին գերադասեց առօրյա կյանքից։

Վալտրուդա Վագներ
Սպանություններ՝ 15

Վագները դարձավ Լայնց հոսպիտալում մահ սփռող չորս բուժքույրերից կազմված բանդայի լիդեր։ Սպանությունների ալիքը տարածվեց այս հարգանք վայելող հաստատության բոլոր հարկերով 1980 թվականին։ Ձյունաճերմակ համազգեստով աղջիկները օգնում էին հեռանալ կյանքից բոլոր նրանց, ում անհրաժեշտ էին համարում։ Ընդհանուր առմամբ մահացավ 200 հիվանդ։ Վալտրուդան մեղավոր ճանաչվեց միայն 15 սպանություններում։

Մերի Աննա Կոտոն
Սպանություններ՝ 20

Նախկին բուժքույրը համարվում է բրիտանացի ամենավատ մարդասպաններից մեկը, նա մրցակցել է նույն ինքը Քերթող Ջեքի հետ։ Քսան տարիների ընթացքում Մերին սպանել է ավելի քան 20 մարդու՝ սովորական մկնդեղի օգնությամբ։

Ջենին Ջոնս
Սպանություններ՝ 21

1984 թվականին Ջոնսը մեղավոր ճանաչվեց Չելսի Մաքլելան անվամբ նորածնի սպանության մեջ։ Այն տեղի էր ունեցել Սան-Անտոնիոյի կենտրոնական հիվանդանոցում։ Սկսվեց հետաքննություն, որը բացահայտեց ևս քսան սպանություն։ Ջենինը պահում էր իր մութ գործերը նահանգի ամեն բուժհաստատությունում։

Էլեն Ջեգադո
Սպանություններ՝ 23

Ջեգադոն եղել է ֆրանսուհի աղախին, որը 18 տարում հասցրել է սպանել 23 մարդու։ Սովորական մկնդեղը նա ավելացրել է տոնական ուտեստներում, իսկ ապա գնացել աշխատելու այլ ընտանիքներում։ Մետր Գիլիետոնը անձամբ է մասնակցել այս հաճոյակատար աղջկա մահապատժի իրականացմանը։

Ջեյն Տոպան
Սպանություններ՝ 30

Եվս մի բուժքույր, որին այնքան էլ դուր չէին գալիս սեփական հիվանդները։ Տոպանը օգտագործում էր մորֆին և ատրոպին, բայց այդքան էլ ուշադիր չէր։ Նրա վերահսկողության տակ գտնվող հիվանդներից մեկի հերթական մահը իշխանություններին կասկածի առիթ տվեց։ Մակերեսային հետաքննությունը ի հայտ բերեց ևս 29 զոհերի։

Մարգարետա Գոտֆրիդ
Սպանություններ՝ 30

Իր առաջին ամուսնուն և երկու երեխաներին Մարգարետան թունավորել է մկնդեղովև մեկնեց ազատ նավարկության։ Հաջորդ զոհերը դարձան նրա ծնողները, ապա սպանվեց իր երկրորդ ամուսինը, որի հետ նա ամուսնացել էր ֆինանսական նկատառումներով։ Գործի հետաքննությունը բացահայտեց շուրջ 30 սպանություն։

Բելլա Գանես
Սպանություններ՝ 42

Իր առաջին ամուսնուն Բելլան սպանել է կացնի հարվածով։ Ապա թերթում հայտարարություն է տարածել, որ երիտասարդ այրին փնտրում է հուսալի ամուսին։ Այդպես Բելլան հասցրել է սպանել ևս 40 տղամարդու, մինչ ոստիկանությունը վերջ չդրեց այդ դաժանությանը։

Դեֆինա և Մարիա դե Խեսուս Գոնսալես
Սպանություններ՝ 80

1964 թվականին Գոնսալես քույրերը դատապարտվել էին 40 տարվա ազատազրկման, այն բանից հետո, երբ իրենց ռանչոյի տարածքում հայտնաբերվել էին 80 կանանց և 11 տղամարդկանց մնացորդներ։ Աղջիկները փող էին աշխատում պոռնկությամբ, իսկ նրանց, ում չէին հավանում, պարզապես սպանում էին։

Սյուզաննա Օլահ
Սպանություններ՝ 100

Սյուզաննա Օլահը սպանում էր յուրաքանչյուրին, ով հայտնվում էր իր ճանապարհին։ Քառասունամյա բուժքույրը հասցրել է սպանել մոտ 100 մարդու և ինքնասպան է եղել այն ժամանակ, երբ տեսել է, որ ոստիկանությունը եկել է իր հետևից։

Կոմսուհի Էլիզաբեթ Բաթորի
Սպանություններ՝ 650

Արյունոտ կոմսուհի, ահա թե ինչպես էին անվանում Էլիզաբեթ Բաթորիին։ Անմահության հետևից ընկնելով, անսկզբունքային գեղեցկուհին խորտակել է շուրջ 650 երիտասարդ աղջկա կյանք և խմել նրանց արյունը։

2009 թ.-ին հրապարակվել է սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի նոր լուսանկարը: Մենսոնն այժմ 79 տարեկան է: 1969 թ.-ին նրան դատապարտել էին մահվան, ապա վճիռը փոխել ցմահ ազատազրկման:

Չարլզ Մայլզ Մենսոնը (անգլ.՝ Charles Milles Manson) ծնվել է 1934 թ. նոյեմբերի 12-ին, Սինսինատիում, Օհայո, ԱՄՆ։ Հայտնի որպես «Ընտանիք» պաշտամունքային հանցագործ խմբավորման ղեկավար, որը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանր սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։

Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիրները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին հղիության ութերորդ ամսում էր։ Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոց աշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։

Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդները ավելի ուշ ձերբակալվում են ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։

Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա։ Իր ագրեսիվ և անկայուն պահվածքի պատճառով 2012 թ.-ին Մենսոնին հրաժարվում են պայմանական վաղաժամկետ ազատման ենթարկել։

Մենսոնը եղել է երաժիշտ, «Ընտանիքի» գաղափարախոսության հիմքում ընկած էր «Բիթզլի» երգերի աղավաղված իմաստը, որում համայնքի անդամները ռասսայական պատերազմի կոչ էին նկատել։ Նրա առաջին երաժշտական ալբոմը թողարկել է 1970-ին՝ «Lie: the Love and Terror Cult» վերնագրով։ 2006-ին վերաթողարկվում է ալբոմը՝ CD տարբերակով, և դրա վաճառքից ստացված ողջ հասույթը տրվում է Վոյչիշ Ֆրիկովսկու ընտանիքին։ Allmusic երաժշտական բազան ալբոմը գնահատել է 4 աստղանի՝ առավելագույն 5-ից։

Մեծ հարց է, թե ինչո՞ւ են այսպիսի արտաքին ունեցող մարդիկ հանցագործություն կատարում, երբ նրանց լուսանկարները կարող էին զարդարել աշխարհի լավագույն ամսագրերի շապիկները: Պատասխանը գուցե այն է, որ պետք չէ մարդկանց զուտ արտաքինով դատել։

Բոլոր ժամանակներում եղել են հոգեպես անառողջ մարդիկ, որոնք պարզապես ապրել ու սպանել են առանձնակի դաժանությամբ։ Նրանցից շատերին գտել և պատժել են, իսկ ոմանք այդպես էլ մնացել են ազատության մեջ։

Ամենաարդյունավետ և ոչ միանշանակ մոլագարը Երրորդ Հանրապետության մայրամուտքի ժամանակ։ Զոհերի թիվը ըստ փորձագետների՝ 200-ից ավելի է։ 1942 թվականին ֆաշիստների օկուպացրած Փարիզում բնակիչները սկսեցին ակտիվորեն բողոքել Սեն-Դենիի տներից մեկի ծխատարից եկող անտանելի հոտից։ Ժանդարմները հետախուզություն անցկացրին և դատարկ բնակարանում գտան մարդկային մարմինների բազմաթիվ մասեր։ Նա, ով ապրում էր այդտեղ, իսկ նրա անունը դրկիցներից և ոչ ոք չգիտեր, արդեն վաղուց չէր եղել այդ տանը, բայց «ժառանգություն» թողել էր։

Նա ստեղծագործական մոտեցում էր ցուցաբերում գործին։ Նա մասնատում էր զոհերին, լուծում էր չմարած կրի մեջ, և ամենակարևորը՝ սիրով այրում էր։ Այստեղից էլ առաջանում էր տհաճ հոտը։ Զոհված տղամարդկանց, կանանց և երեխաների ստույգ քանակությունը այդպես էլ չհրապարակեցին։ Հայտնաբերված մազերը միայն ավելի քան 7 կիլոգրամ էին։ Դրանք դուրս բերեցին մի քանի զամբյուղներով։ Իսկ ոսկորները մոտավորապես 120 կիլոգրամ էին։ Ոստիկանությունը զբաղվեց այս գործով, բայց խառը ժամանակներ էին։ Նոր կարգերի տերերը թելադրում էին իրենց օրենքները։ Ի՞նչ փույթ, որ մեկին վառել, մյուսին հալեցրել են, միևնույն է իրական արիացիներ չեն։

Դետեկտիվները դժվարին հետաքննության ճանապարհով գտան տան տիրոջը՝ բժիշկ-գինեկոլոգ Մարսել Պետյեին։ Բայց բռնել նրան կարողացան միայն երեք տարի անց։ Նա կերպարանափոխման վարպետ էր և նույնիսկ չէր էլ փորձում փախչել Փարիզից։ Նրան գտած ոստիկաններին դատեցին որպես հանցակիցների։ Մարսելը նույնպես փորձում էր ներկայանալ որպես նացիզմի դեմ մարտիկ, իբր սպանել է միայն Ֆրանսիայի թշնամիների։ Կրով զինված պարտիզան․․․ Չստացվեց։ Մահապատժի ենթարկվեց գիլիոտինով 1946 թվականին։ Նրան անունով մինչ այժմ վախեցնում են երեխաներին։

Բոլոր ժամանակներում եղել են հոգեպես անառողջ մարդիկ, որոնք պարզապես ապրել ու սպանել են առանձնակի դաժանությամբ։ Նրանցից շատերին գտել և պատժել են, իսկ ոմանք այդպես էլ մնացել են ազատության մեջ։

Շաբոլովկայի չարագործը, Մարդ մեքենան․ սա է ամենը նրա մասին։ Նոր հաստատված կարգերը ոչ միանշանակ ազդեցին հաղթած պրոլետարիատի հոգեկան աշխարհի վրա։ Մսագործ Վասիլի Կոմարովը, որը երկար տարիներ ապրել էր նորմալ կյանքով, բոլորելով իր կյանքի 50-րդ տարին, անսպասելիորեն որոշեց ամեն ինչ արմատապես փոխել։ 1921-ից 1923 թթ․-ին նա սպանեց 43 մարդ։ Իր զոհերին նա գայթակղելով տուն էր բերում․ մարդկանց հրապուրում էր բորշով և ապխտած մսով։ Սովի ժամանակներ էին։ Ճաշի ժամանակ նա իր հերթական զոհին սպանում էր կացնի հարվածով։ Ապա խեղդում կամ կտրում էր կոկորդը։ Չէր կողոպտում․ նրա զոհերը ունևորներ չէին, բայց նա հաշվի չէր առնում ո՛չ տարիք, ո՛չ սեռ։

Երբ Կոմարովի կինն իմացավ վերջինիս գործունեության մասին, մարմիններին հանձնելու փոխարեն սկսեց օգնել ամուսնուն։ Համակրելի կնոջ համար հեշտ էր հրապուրել անծանոթներին, և դա զգալիորեն թեթևացնում էր Կոմարովի գործը։ Քրեական հետախուզությունն այնուամենայնիվ դուրս եկավ նրա հետքի վրա։ Մսագործին ձերբակալեցին։ Հարցաքննությունների ժամանակ նա զվարճանում էր, թքում էր միլիցիոներների վրա և պնդում էր, որ պարզապես հաճույք էր ստանում սպանելուց։ Կոմարովին գնդակահարեցին կնոջ հետ։

  • 1
  • 2

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.