Կարգ՝ ԵՎՐՈՊԱ

Ֆրանսիայում երեքշաբթի առավոտյան երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով։ Նշվում է, որ նրանք մտադիր էին ահաբեկչություններ իրականացնել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ներքին անվտանգության գլխավոր վարչությունից ստացած տվյալները:

«Ահաբեկչություն պատրաստելու համար կասկածվողների ձերբակալությունն իրականացվել է այսօր առավոտյան Մարսելում: Ձերբակալվածները 1993 և 1987 թվականին ծնված անձինք են»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում:

Նշվում է, որ ծայրահեղականները որոշում են կայացրել ահաբեկչության իրականացման մասին, սակայն նրանք դեռ չէին ընտրել, թե Ֆրանսիայի նախագահի 11 թեկնածուներից որ մեկի դեմ պետք է իրականացվի այն: Ընդ որում՝ երկու ձերբակալվածները, ինչպես հաղորդվում է, արդեն հայտնի են եղել իրավապահ մարմիններին որպես ծայրահեղական իսլամիստներ:

Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ում աղբյուրները, բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են զենք և պայթուցիկ նյութեր: Նշվում է, որ ոստիկանությունը շրջափակել է ամբողջ թաղամասը:

Ձերբակալվածները Մարսելի բնակիչներ չեն:

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մատիաս Ֆեկլը, ձերբակալվածները պատրաստ էին ամենամոտ ժամանակներս իրականացնել իրենց կողմից պլանավորված ահաբեկչությունները:

Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել 3 ամսական երեխայի, երբ նրա պապն անկետան լրացնելիս սխալմամբ փոքրիկին «ահաբեկիչ» է անվանել:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, 3 ամսական Հարվի Քենյոն Քայրնսը պատրաստվում էր ընտանիքի հետ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք մեկնել, սակայն վիզային կից անկետայի լրացման ժամանակ պապի թույլ տված սխալի պատճառով ուղևորությունը միառժամանակ հետաձգվել է:

Աղբյուրը մանրամասնում է, որ պապը՝ 62-ամյա Փոլ Քենյոնը, սխալմամբ նշել է, որ երեխան առնչություն ունի ահաբեկչությանը, լրտեսությանը, սաբոտաժին:

Այս թյուրիմացության պատճառով ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է թոռնիկին այցագիր տրամադրել:

«Չէի կարող հավատալ, որ նրանք չնկատեցին ակնհայտ սխալն ու մտածեցին, թե 3 ամսական փոքրիկը կարող է որևէ մեկին վնաս տալ»,-նշել է բրիտանացին:

The Guardian-ը նշում է, որ դեսպանատան աշխատակիցները փոքրիկին հարցաքննության են կանչել, որի ժամանակ երեխան իրեն շատ խելոք է պահել:

Հայտնի է, որ թղթաբանական քաշքշուկի պատճառով տղամարդը ստիպված է եղել հավելյալ 3.000 ֆունտ ստերլինգ վճարել։

Համացանցում է հայտնվել տեսահսկման սարքի տեսանյութը, որը գրանցել է Ալեքսանդրիայի եկեղեցու մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցման պահը: Հոլովակը հրապարակել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

​Հոլովակում տղամարդը մոտենում է եկեղեցուն, բայց կանգնեցվում է մուտքի մոտ տեղադրված մետաորսիչի շրջանակին հասնելիս: Մի քանի վայրկյան հետո որոտում է պայթյունը:

Կիրակի Եգիտպտոսի Թանթա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ պայթյունները տեղի են ունեցել մի քանի ժամվա տարբերությամբ: Թանթայի ահաբեկչության հետևանքով զոհվել է 30 մարդ, Ալեքսանդրիայի՝ 16 մարդ, վիրավորվել է 41 մարդ:

Անգլիական Պրեմիեր լիգան քննում է «Լիվերպուլի» դեմ հայցը, որը փորձել էր գայթակղել «Սթոք Սիթիի» երիտասարդական թիմի երեխաներից մեկին, հայտնում է The Telegraph-ը:

Պարբերականի փոխանցմամբ, «Լիվերպուլը» երեխայի ծնողներին խոստացել էին մինչև 16 տարեկան դառնալը վճարել ուսման վարձերը: Երբ երեխան «Սթոք Սիթիի» համակարգից դուրս է եկել, ապա «Լիվերպուլը» հրաժարվել է իր խոստումից: Այդ պատճառով էլ երեխայի ծնողները 50 հազ ֆունտ պարտք են արել, իսկ մինչ պարտքի մարումը երեխան էլ չի կարողանա զբաղվել ֆուտբոլով:

Այժմ «Լիվերպուլին» սպառնում է տուգանք, ինչպես նաև չի բացառվում տրանսֆերային արգելքը:

Tagesspiegel․ Գերմանական հակահետախուզությունն ահազանգում է․


Գերմանական բիզնեսը սաստիկ տուժում է կիբերհարձակումներից ու լրտեսության ու սաբոտաժի մյուս ձևերից, հայտնում է գերմանական Tagesspiegel թերթը։ Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային ծառայության (BfV) նախագահ Հանս Գեորգ Մաասենը հայտնել է, որ նման գործունեության պատճառած տարեկան վնասը կազմում է մոտ 50 մլրդ եվրո։ Մասենի խոսքով ճշգրիտ թիվ հայտնել հնարավոր չէ, քանի որ շատ կիբերհարձակումներ հայտնաբերվում են ոչ միանգամից։

BfV-ի ղեկավարի խոսքով շատ ընկերություններ համարում են, որ անվտանգությունը արգելակում է զարգացումը ու դրանում մասամբ հաճախորդներն են մեղավոր, որոնք ուզում են ունենալ «համար, այլ ոչ թե անվտանգ արտադրանք»։

Ավելին, ըստ Մաասենի՝ շատ ընկերություններ ամիսներ անց են հասկանում, որ կիբերհարձակման են ենթարկվել։ Հաճախ նրանք առհասարակ չեն իմանում այդ հարձակումների մասին, քանի որ օտարերկրյա հետախուզությունները ոչնչացնում են իրենց վնասատու ծրագրերը , որոնց օգնությամբ հարձակում են իրականացրել։ Արդյունքում ընկերությունը հասցված վնասը հայտնաբերում է միայն այն ժամանակ, երբ իրենցից «գողացված» մտահղացումներով արտադրանքները հայտնվում են շուկայում։

Մաասենի խոսքով Գերմանիան, որպես տեխնոլոգիապես ու տնտեսապես զարգացած երկիր, կիբերհարձակումների թիրախում է գտնվում ու դրանք հիմնականում իրականացվում են Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից ու Իրանից։

Օրինակ մեկ տարի առաջ Դաշնային ծառայությունը նախազգուշացրել էր այն մասին , որ ռուսական ռազմական հետախուզությանը ենթարկվող հաքերների խումբը հարձակումներ է ծրագրում գերմանական էներգետիկ ընկերությունների վրա։ Այդ հարձակումները , ըստ պարբերականի տվյալների, իրագործվել են, սակայն BfV-ն հրաժարվում է հայտնել զոհ ընկերությունների անունները, քանի որ հրապարակումը կարող է վնասել բիզնեսին ու վանել հաճախորդներին։

Մինչդեռ, ըստ պարբերականի, վտանգված են ոչ միայն խոշոր ընկերությունները, այլև միջին բիզնեսը։ Ըստ հետազոտության՝ միջին բիզնեսին պատկանող յուրաքանչյուր չորրորդ գերմանական ընկերությունը կիբերհարձակումների հետևանքով վնաս է կրել։

Պայթուցիկ հզոր սարք է գործարկվել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, հայտնում է Cyprus Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է Լիմասոլի կենտրոնում գտնվող ռեստորանի ապակե դռան առջև: Արդյունքում շենքը, որտեղ այն գտնվում էր, լուրջ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունից առայժմ չեն հայտնում տեղի ունեցածի հնարավոր վարկածների մասին:

Առնվազն 11 մարդ այրվածներ է ստացել լոնդոնյան բարում անհայտ թունավոր նյութի արահոսքի հետևանքով, հաղորդում է  Guardian-ը:

Միջադեպի պատճառով՝ ավելի քան 600 հոգի տարհանվել է: Նշվում է, որ նրանցից 200-ն իրենք են լքել հաստատությունը՝ մինչև արտակարգ իրավիճակների ծառայության ժամանումը:

Հաղորդվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել առնվազն ինը մարդ: Եվս երկուսն անձամբ են դիմել բժշկական օգնության:

«Այրվածքները տուժածների կյանքի համար վտանգ չեն ներկայացնում»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջ բերում պարբերականը:

Իրավապահները հետաքննում են կատարվածը: Ձերբակալությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:

Ապրիլի սկզբին Աթենքի առափնյա Պալեո Ֆալիրո շրջանում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկն են ներխուժել չորս տղամարդիկ, հաղորդում է Rugr կայքը։

Սպառնալով ատրճանակով՝ նրանք կապել են տանտիրուհուն ու փակել նրա բերանը։ Նույն ճակատագրին է արժանացել նաև այդ ժամին այնտեղ գտնվող տնտեսուհին։ Որպես գողոն՝ նրանք խլել են այն ամենը, ինչը որևէ արժեք էր իրենից ներկայացնում։ Միակ բանը, որ չեն իմացել գողերը, այն է, որ տանտիրուհու որդին տանը տեսախցիկ է տեղադրել։ Երիտասարդն իրական ժամանակով տեսել է, թե ինչպես են սպառնում իր մորն ու կողոպտում իր ծնողների բնակարանը։

Արդեն մի քանի րոպես անց ոստիկանությունը շրջապատել էր շինությունը։ Հասկանալով դրության անելանելիությունը՝ ոստիկանությունից խուսափելու համար հանցագործները որոշել են թռչել 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից ավելի ցածր հարկեր։ Հանցանքի վայրում թողնելով զենքն ու վերցնելով ամեն ինչ, ինչ կարող էին տանել իրենց հետ՝ չորս հանցագործները սկսել են ցատկել պատշգամբ առ պատշգամբ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են գրեթե միանգամից։ Նրանք են՝ Հայաստանի 35-ամյա Հայաստանի քաղաքացին և Ռուսաստանի 30-ամյա քաղաքացին։ Երրորդը հետապնդման ժամանակ սայթաքել և ընկել է։ 47-ամյա մոլդովացին տեղում մահացել է։ Չորրորդը դեռևս հետախուզման մեջ է։

Հանցագործների թողած երեք ատրճանակն ու հրազենը փորձաքննության են ուղարկել՝ պարզելու համար՝ արդյոք նրանք չեն օգտագործվել այլ կողոպուտներում։ Պարզվել է, որ բոլոր երեքն էլ նախկինում դատապարտված են եղել նմանատիպ հանցագործությունների համար։

Հաքերները կոտրել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Facebook-ի էջն ու երեկույթի հրավեր հրապարակել՝ կապված առաջիկայում լիազորությունների ավարտի հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հրավերի համաձայն՝ երեկույթը, իբր, կայանալու է մայիսի 7-ին ժամը 20:00-ին, Ելիսեյան պալատում: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ հաղորդագրությունը ջնջել են հրապարումից շուրջ մեկ ժամ անց միայն:

Արարքի հեղինակները, ըստ էության հայտնի են. նրանք «Հանուն Օլանդի հրաժարականի» շարժման ակտիվիստներն են: Սակայն խմբի ներկայացուցիչները հերքել են իրենց մասնակցությունը սոցցանցի էջը կոտրելուն:

Ֆրանսիայում նախագահի ընտրությունների երկու փուլերը նախանշված են ապրլիլլի 23-ին եւ մայիսի 7-ին: Օլանդը հրաժարվել է երկրորդ անգամ առաջադրվել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.