Կարգ՝ INTERPOL

Ինտերպոլը ջնջել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նրա որդու՝ Ալեքսանդրի հետախուզության մասին հաղորդագրությունը։ Այս մասին հայտնել է Յանուկովիչի մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրը, վկայակոչելով Joseph Hage Aaronson LLP փաստաբանական ընկերության տեղեկությունը, որը ներկայացնում է նախկին նախագահի շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինտերպոլը հաստատել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վրա չի տարածվում Ինտերպոլի կարմիր ծանուցագիրը կամ էլ կալանավորման մասին հատուկ հարցումը, ու որ նրանց տվյաները բացակայում է Ինտերպոլի բազայում»,— հայտնել է մամուլի քարտուղարը իր Ֆեյսբուքյան էջում։

«Բացի դրանից Ինտերպոլը որոշում է կայացրել իր տվյալների բազայից ջնջել բոլոր տեղեկությունները Ալեքսանդր Յանուկովիչի մասին»,- հավելել է մամուլի քարտուղարը։

Փաստաբանական կազմակերպության տեղեկություններովմ նախկին նախագահի ու նրա որդու հետախուզման դադարեցման մասին որոշումը կայացվել է Ինտերպոլի փետրվարի 23 — մարտի 3-ը նստաշրջանի ժամանակ։

ՀՀ Ոստիկանության հաղորդագրությունը.

«Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին:

2017թ. մարտի 1-ին Ադրբեջանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից շրջաբերական էր ստացվել, հասցեագրված Ինտերպոլի անդամ-երկրներին, 2016թ.-ին ԼՂՀ տարածքում հնագիտական պեղումներ իրականացնող արտասահմանյան և ՀՀ մի խումբ գիտաշխատողների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 116.0.8-3 (հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական նորմերը խախտելը), 165.2.2 (հեղինակային կամ հարակից իրավունքները խախտելը), 183.2.1 (հատուկ արժեք ունեցող առարկաներ թալանելը), 183.2.2, 281.2 (Պետության դեմ ուղղված հանրային կոչերը) և 318.02 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների հատկանիշներով:

Շրջաբերականները ստանալուց անմիջապես հետո, ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից Ինտերպոլի գլխավոր քարտուղարությանն են ներկայացվել անհրաժեշտ հիմնավորումներ և պարզաբանումներ առ այն, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է անում Ինտերպոլին ներքաշել քաղաքական խնդիրների ոլորտ, ինչը, միանշանակ, հակասում է Կազմակերպության կանոնադրության 3-րդ հոդվածին (այն է՝ Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին) և սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը, իր հերթին, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը հիմնավոր համարելով, անհապաղ արձագանքել և համապատասխան շրջաբերական նամակով նույն օրը դիմել է Ինտերպոլի անդամ-երկրներին և տեղեկացրել, որ այդ անձանց նկատմամբ շրջանառվող տեղեկատվությունը հակասում է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին, և այդ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում չի կարող իրականացվել»:

1914 – Մոնակոյում կայացավ քրեական ոստիկանության 1-ին Կոնգրեսը, որին մասնակցել են 23 երկրներ։
1923 – Վիեննայում Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ստեղծում։
1946 – Համաշխարհային 2-րդ պատերազմից հետո կազմակերպության վերականգնում Փարիզում. Քարտային համակարգի ստեղծում և կարմիր անկյունով առաջին քարտերի հրապարակում։
1956 – Կազմակերպությունը վերանվանվեց` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության — ԻՆՏԵՐՊՈԼ։
1971 – ԻՆՏԵՐՊՈԼ-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվեց որպես միջկառավարական կազմակերպություն։
1989 – Գլխավոր քարտուղարությունը Փարիզից տեղափոխվում է Լիոն։
1992 – Հայաստանի Հանրապետության անդամակցություն ԻՆՏԵՐՊՈԼ-ին։
2004 – ՄԱԿ-ում ԻՆՏԵՐՊՈԼԻ-ի ներկայացուցչության ստեղծում։
2008 – Եվրոպական միությանը կից ԻՆՏԵՐՊՈԼ-ի ներկայացուցչության ստեղծում Բրյուսելում:
ԻՆՏԵՐՊՈԼԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արդեն 19-րդ դարի վերջին, երբ զարգացում ապրեց միջազգային հանցավորությունը, անհնար էր դառնում ոստիկանության պայքարը տարբեր տեսակի իրավախախտումների դեմ, քանի որ ոստիկանները հնարավորություն չունեին գործելու իրենց երկրի սահմաններից դուրս: Թեև էքստրադիցիան (հանցագործի հանձնումը) տեսականորեն հնարավոր էր, սակայն այն կապված էր բազում դժվարությունների հետ և շատ ժամանակ էր խլում: Անհրաժեշտ էր ստեղծել մի կազմակերպություն, որը կկարողանար համաձայնեցնել տարբեր երկրների ոստիկանական համակարգերի գործունեությունը: Եվ այսպես անհրաժեշտությունը կար, իսկ առիթը չուշացավ:

Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի հետ կապված միջադեպը (նրա սիրային արկածը ոմն խորհրդավոր Սոֆիայի հետ, որի հետևանքով իշխանի չհրկիզվող պահարանից անհայտացան բազմաթիվ թանկարժեք իրեր. անհայտացավ նաև խորհրդավոր գեղեցկուհին) նրան դրդեցին դիմել տարբեր երկրների ոստիկանությունների օգնությանը, սակայն այդպես էլ հանցագործին գտնել չհաջողվեց:

Եվ ահա Ալբերտ I-ի նախաձեռնությամբ, 1914թ. ապրիլին, Մոնակոյում կայացավ «Քրեական ոստիկանության միջազգային I կոնգրեսը», որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էին 24 երկրների 188 իրավաբաններ, քրեագետներ և ոստիկանության ծառայողներ: Մասնակիցները քննարկեցին միջազգային քրեական տեղեկատվության հաշվառման բաժնի հիմնադրման և հանցագործների էքստրադիցիայի արարողակարգի միասնականացման հնարավորությունը: Սակայն երեք ամիս անց սկսված առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց ոստիկանական միջազգային համախմբման գործընթացը:

Այդ պատերազմի ավարտից հետո միջազգային քրեածին իրավիճակը հսկայական չափերի հասավ: Առաջին հերթին դա կապված էր հետպատերազմյան Եվրոպայում տիրող խառնաշփոթի և անկայուն վիճակի հետ:

Այն ժամանակվա Վիեննայի ոստիկանապետ դ-ր Յոհան Շոբերը որոշեց վերածնել Ալբերտ I-ի ոստիկանական միջազգային կազմակերպություն ստեղծելու գաղափարը և, պատերազմի ավարտից 5 տարի անց, Ավստրիայի մայրաքաղաք հրավիրեց տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ` մասնակցելու «Քրեական ոստիկանության միջազգային 2-րդ կոնգրեսին», որն ավելի շուտ, հետապնդում էր պատերազմում պարտված Ավստրիայի հեղինակության վերականգնման նպատակը:

1923թ. սեպտեմբերին կայացած Կոնգրեսը, որի  աշխատանքներին մասնակցում էին 17 երկրներից ժամանած 133 պատգամավորներ, փաստորեն հանդիսացավ Ինտերպոլի ծնունդը: Կոնգրեսի աշխատանքների 5-օրյա քննարկումներից հետո ձևավորվեց մի նոր մարմին` «Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը»:

Հանձնաժողովի մշտապես գործոզ միջազգային բյուրոն գտնվում էր Վիեննայում, իսկ տարեկան գումարվող վեհաժողովները տեղի էին ունենում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Կազմակերպության առաջին նախագահ դարձավ Յոհան Շոբերը, իսկ նրա տեղակալ Օսկար Դրեսլերը նշանակվեց գլխավոր քարտուղար: Վերջինս էլ ձեռնամուխ եղավ միջազգային բյուրոյի բաժանմունքների ստեղծմանը, որոնք զբաղվում էին դրամանենգության, կեղծարարության, թմրանյութերի շրջանառության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարով:

1925թ. սկսած, Բելգիայի օրինակով, անդամ-երկրները ստեղծեցին իրենց տեղական ազգային կենտրոնական բյուրոները (ԱԿԲ-ները): 1956թ. դա արդեն պարտադիր պայման էր` կազմակերպության անդամ լինելու համար:

1933թ. նշելով կազմակերպության 10 տարիների կատարած աշխատանքները, Դրեսլերը ներկայացրեց ապշեցուցիչ արդյունքներ: Կազմակերպության միջամտությամբ բացահայտվել էին 3240 տարբեր հանցագործություններ: Արդյունքները գերազանցել էին սպասելիքները: Ոստիկանական միջազգային համագործակցությունը հաջողությամբ շարունակում էր զարգանալ տարեցտարի ընդլայնվելով, բայց սկսվեց 2-րդ աշխարհամարտը:

Ըստ պաշտոնական տեսակետի, կազմակերպությունը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945թթ.) դադարել էր գոյություն ունենալուց:

Սակայն իրականում այն գործել է նաև այդ ժամանակաշրջանում, միայն այլ պարագաներում: 1938թ. գերմանական զորքերի Ավստրիա ներխուժելուց հետո Կազմակերպության նստավայրը Վիեննայից տեղափոխվեց Բեռլինի շրջակայքում գտնվող մի գեղատեսիլ վայր, Վանսեն լճի ափ, և, փաստորեն, սկսեց սերտորեն համագործակցել Գեստապոյի հետ:

1943թ. Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Ավստրիայի ոստիկանապետ, «Գորիլայի ձեռքերով» երկու մետր հասակ ունեցող նացիստ` հանրահայտ Էռնստ Կալտենբրուները: Ինչպես հետագայում պարզվեց, նա հովանավորում էր գերմանական Օրիենբուրգ քաղաքում գործող մի ձեռնարկություն, որը զբաղվում էր կեղծ դրամների տպագրությամբ:

2-րդ համաշխարհային պատերազմից հետո արևմտյան որոշ երկրների ոստիկանական ծառայությունների ղեկավարներ հայտնեցին իրենց ցանկությունը Կազմակերպության գործունեության վերականգնման կապակցությամբ և 1946թ. Բրյուսելում անցկացվեց Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովի ետպատերազմյան առաջին կոնֆերանսը: Որոշում ընդունվեց նստավայրը տեղափոխել Փարիզ:

Նույն տարում Գլխավոր քարտուղարությանը հասցեագրված հեռագրում Ժան Նեպոտը (հետագայում` Կազմակերպության գլխավոր քարտուղար) առաջին անգամ օգտագործեց «Ինտերպոլ» հապավումը: Ֆրանսիացի այս երիտասարդի խորհրդով մտցվեց և առ այսօր գործում է միջազգային հետախուզման քարտերի համակարգը:

1956թ. Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը անվանափոխվեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (I.P.C.O.-INTERPOL) և ընդունվեց Կազմակերպության ներկա կանոնադրությունը իսկ 1989թ. Գլխավոր քարտուղարության նստավայրը Փարիզից տեղափոխվից Լիոն (Ֆրանսիա):

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, նորաստեղծ պետության ներքին գործերի նախարարությունը գիտակցելով բոլոր դժվարությունները, որոնց կարող են հանդիպել իրավապահ մարմինները դեմոկրատացման և արմատական փոփոխությունների այս բարդ ժամանակաշրջանում, և կարևորելով ոստիկանական միջազգային համագործակցությունը, առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը — Ինտերպոլին ադնդամակցելու վերաբերյալ:

Եվ այդպես 1992թ. նոյեմբերին Դակարում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանն ընդունվեց որպես անդամ-երկիր: Իսկ դեկտեմբեր ամսից սկսեց կազմավորվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն, որը վերջնականորեն ձևավորվեց 1993թ. հունիսին:

2010 թ. դրությամբ Ինտերպոլին անդամակցում են 188 երկրներ: Անդամ-երկրների այս քանակն ինքնըստինքնյա ընդգծում է կազմակերպության հեղինակությունը և կարևորությունը միջազգային մակարդակով հանցավորության դեմ պայքարում:

Ինտերպոլը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրն է միավորել ազգային իրավապահ մարմիններին մասնակից երկրներում հանցագործությունները հայտնաբերելու համընդհանուր պայքարում։ Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի մասով վերջինիս արգելվում է զբաղվել քաղաքային, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի հանցագործությունների քննումով։
Բարձրագույն օրգան է համարվում Գլխավոր ասամբլեան, որում ներկայանում է Ինտերպոլի ընտրվող նախագահը։
1914 թվականին Մոնակոյի իշխան Ալբերտ I-ի ակտիվ մասնակցության ներքո կայացավ միջազգային Քրեական ոստիկանության առաջին կոնգրեսը, որին մասնակցում էին 14 երկրների ոստիկանության ներկայացուցիշները։ Կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը հաստատեց միջազգային Քրեական ոստիկանություն ստեղծելու նախաձեռնությունը, սակայն, այն տեղի չունեցավ, քանի որ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ 1923 թվականին Վիեննայում երկրորդ կոնգրեսի ժամանակ հանձնաժողովը համակարգել է Քրեական ոստիկանություն ստեղծելու մասին նախագիծը։ Հանձնաժողովը ձևականորեն շարունակում է իր գործունեությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ըստ կանոնադրության հանձնաժողովի նախագահն է Ավստրիայի ոստիկանության պետը։ 1938 թվականից նախագահողը դառնում է Ֆաշիստական Գերմանիան, Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Բեռլին, իսկ կազմակերպության նախագահներ են դառնում Ռայնիպդ Հեդրե (1940-1942), Արտուրնե Բեն (1942-1943) և Էռնեստ Կալտենբռուն (1943-1945) գեներալները ։ Արդյունքում պետությունների մեծամասնությունը դադարեց իր մասնակցությունը և փաստորեն ինտերպոլը, որպես միջազգային կազմակերպություն գոյություն չուներ։ Ինտերպոլի վերականգնումը տեղի ունեցավ միայն 1946 թվականին և գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Փարիզ։ Գործող կանոնադրությունը ընդունվել է 1956 թվականին, որով էլ հաստատվել է կազմակերպության նոր անվանումը՝ «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունե։ Ավելի ուշ՝ 1989 թվականին Ինտերպոլի գլխավոր գրասենյակը տեղափոխվում է Լիոն, միաժամանակ, այդ քաղաքում կազմակերպվում է գլխավոր քարտուղարության ժամանակակից կոմպլեքսի շինարարությունը։ Ներկայումս Ինտերպոլին անդամակցում է 190 պետություն։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.