Կարգ՝ ԱՄԵՐԻԿԱ

Ոստիկանները հայտնաբերել են Սթիվ Սթիվենսին, որին որոնում էին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում մարդ սպանելու համար։ Նրան նկատել են Էրի օկրուգում, Փենսիլվանիայում։ Կարճատև հետապնդումից հետո Սթիվենսը ինքնասպան է եղել, հայտնում է Meduza–ն։

Ապրիլի 16-ին Սթիվ Սթիվենսը Քլիվլենդում սպանել էր մի տարեց տղամարդու և սպանության տեսագրությունը հրապարակել սոցցանցում։ Հետո նա ուղիղ հեռարձակում էր կազմակերպել ու պատմել, որ սպանության է դիմել իր նախկին ընկերուհու պատճառով, որին ուզում էր ապացուցել, որ շատ բանի է ընդունակ։ Բացի դրանից Սթիվ Սթիվենսը վստահեցնում էր, որ ևս 13 մարդու է սպանել, բայց ոստիկանությունը դեռ չի գտել նրանց մարմինները։

Սթիվ Սթիվենսին գտնելու հարցում ցուցաբերված օգնության համար ոստիկանությունը 50 հազար դոլար պարգևատրություն էր խոստացել։ Բայց հայտնի չէ, արդյոք որևէ մեկը կստանա այդ պարգևատրությունը։

ԱՄՆ Արքանզաս նահանգում դատարաններն ուրբաթ օրը հետաձգել են յոթ մարդու մահապատիժ: Պատճառը McKesson ընկերության հետ հակասություններն են, որը թունավոր նյութեր է արտադրում, որոնց միջոցով էլ ի կատար են ածվում մահապատիժները: Այս մասին ասվում է դատական արխիվներում հայտնված վճիռներում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Սպանության համար դատապարտված բոլոր յոթ տղամարդկանց մահապատիժը ծրագրվում էր իրականացնել այս ամիս: Դատապարտվածներին պետք  է ներարկեն ցավազրկող ու եւս երկու նյութ: Առաջինը նախատեսված է սրտի կանգի համար, երկրորդը`թոքերի աշխատանքի դադարեցման: Դեղորայքից մեկը նահանգի իշխանությունները գնել են McKesson-ից: Ընկերությունում պնդում են որ չի հստակեցվել, թե ինչպես ծրագրում կիրառել տվյալ միջոցը:

McKesson-ի ներկայացուցիչները ենթադրել են, թե նյութն օգտագործվում է բժշկական նպատակներով: Ընկերությունն Արքանզասի իշխանություններից պահանջել է չեղարկել գործարքն ու վերադարձնել դեղորայքը, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել: Նահանգի բարձր ու շրջանային դատարանները կարգադրել են հետաձգել դատապարտյալների մահապատիժը` մինչ այդ հաշվով պարզաբանումների ավարտը:

Լաս Վեգասի հանրահայտ Bellagio հյուրանոցի տանիքին ուժեղ հրդեհ է բռնկվել, որը մարելու համար 77 հրշեջ է պահանջվել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, մինչ հրշեջները փորձել են մարել կրակը, հարյուրավոր հետաքրքրասերներ շտապել են լուսա- և տեսանկարահանել տեղի ունեցածը:

Առայժմ կրակի բռնկման պատճառներն անհայտ են: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ 4.000 համար ունեցող Bellagiօ-ն համարվում է աշխարհի ամենամեծ ու շքեղ հյուրանոցներից մեկը, որտեղ 2001թ. նկարահանվել է հոլիվուդյան հանրահայտ «Օուշենի 11 ընկերները» ֆիլմը:

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 14-ամյա պատանու, ում մեղադրում են անչափահաս աղջկան բռնաբարելու և այն Live գործառույթի միջոցով Facebook-ում հեռարձակելու համար: Այս մասին հայտնում է Engadget-ը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին: 15 տարեկան աղջկա ընտանիքը նրա կորելու մասին հայտնել է, երբ նա խանութ է գնացել և չի վերադարձել: Տուժողին հաջողվել է գտնել միայն մի քանի օր հետո, երբ կասկածյալը Facebook Live-ում սկսել է հեռարձակել աղջկան անարգելու գոծողությունները: Սոցցանցը հոլովակը ջնջել է և մեկնաբանել այն:

Տեղի ունեցածի և հետաքննության այլ մանրամասներ չեն հրապարակվում: Ոստիկանությունից հայտնել են, որ այս գործով այլ կասկածյալներ էլ կան:

Սա Facebook Live-ում բռնաբարության առաջին հեռարձակումը չէ: Ավելի վաղ Շվեդիայում նույնպես աղջկա բռնաբարություն է հեռարձակվել: Բռնաբարողներին կալանավորել են, երբ հեռարձակումը դիտողներից մեկն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին:

Քալիֆորնիայի Վալյեխո քաղաքում ինը դեռահասներ, ովքեր հավաքված են եղել երեկույթի համար, տուժել են անհայտ անձանց հրաձգությունից,  հաղորդում է The Los Angeles Times-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Քեվին Բարկլեթին:

Հաղորդվում է, որ երեկույթին ներկա է եղել ավելի քան 30 մարդ, հիմնականում՝ դեռահասներ: Այն պահին, երբ շատերը կանգնած են եղել տան մոտ ու արդեն պատրաստվել են գնալ, խմբին մոտեցել են դիմակավորված երկու անձինք և սկսել կրակել:

Դրանից հետո չարագործները մեքենայով հեռացել են:

Ոստիկանության տվյալներով՝ ութ հոգի հրազենային վնասվածք  է ստացել, ևս մեկը տուժել է խուճապի ժամանակ: Տուժածներց ամենակրտսերը 13 տարեկան է: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

WikiLeaks սկանդալային կայքը հրապարակել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությանը պատկանող հաքերային գործիքների և մեթոդների վերաբերյալ Vault 7 անվանումով գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը: Այդ մասին հայտնում է Huffington Post-ը:

Նախորդ մասը, որը ստացել էր Grasshopper («Մորեխ») անվանումը, հրապարակվել էր ապրիլի 7-ին:

Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումների մեջ կա HIVE հաքերային ծրագրից ստացված վեց փաստաթուղթ: Այն նախատեսված է հետաքրքրող սարքավորումից ստացված տեղեկության՝  ԿՀՎ-ին փոխանցման, ինչպես նաև այդ սարքավորումներով հատուկ խնդիրներ կատարելու հրամաններ ստանալու համար:

Մեքսիկայում հիվանդանոցի տանիքին տղամարդու մարմին են հայտնաբերել, որին, ականատեսների խոսքով, օդանավից են նետել: Այս մասին գրում է Reuters-ը:

Դեպքը տեղի է ունեցել Սինալոա քաղաքում: Եվս երկու մարմին հայտնաբերել են Կուլյական վարչական կենտրոնից 60 կմ հեռավորությամբ: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր երեք զոհերին նույն օդանավից են նետել:

В Мексике троих мужчин сбросили с самолета

Սինալոա նահանգը հայտնի է նարկոկարտելով, որը գլխավորում էր «Գաճաճ» մականունով Հոակին Գուսման Լոերան: Խմբավորման ղեկավարի ձերբակալությոունից հետո խոշոր նարկոկարտելի և նարկոմաֆիայի մյուս ներկայացուցիչների միջև դիմակայության սրման հետևանքով նահանգում իրադրությունը վատթարացավ:

Լոս Անջելեսի դատարանը կայացրել է դատավճիռ քալիֆորնիահայ բժիշկ Տիգրան Սվաջյանի գործով, որը սարքել էր իր սեփական մահը ու տասը տարի թաքնվել արդարադատությունից։ Սվաջյանը դատապարտվել է 29 ամսվա ազատազրկման ու մեկ տարի փորձնական ժամկետի։

Նրան մեղադրում էին Medi-Cal ապահովագրական համակարգով միլիոնավոր դոլարների խարդախության մեջ, հաղորդում է «Daily Mail»-ը՝ վկայակոչելով «Los Angeles Times»-ը։

Սվաջյանը Հարավային Քալիֆորնիայում իր կլինիկան բացել է Նյու Յորքում ուսումն ավարտելուց հետո։ 2002 թվականին նա փախել է Ռուսաստան, երբ դատախազները համոզել էին Սավջյանին գործարքի գնալ ու ցուցմունք տալ իր և իր տասնյակ հանցակիցների գործերով։ Քննիչների կարծիքով, Սվաջյանը սերտ կապեր է ունեցել ռուսական և հայկական քրեական հեղինակությունների հետ։

 

2002թ. իրավապահները նրան ապացույցներ էին ներկայացրել և ընտրության հնարավորություն տվել՝ 10 տարվա ազատազրկում, կամ գործարք, Սվաջյանը պետք է թաքնված ձայնագրիչ կրեր, դրա դիմաց ավելի մեղմ պատիժ ստանալով։ Սվաջյանը համաձայնել էր, բայց հայտարարել, թե պետք է մեկնի Ռուսաստան՝ հիվանդ մորը տեսության։ Հոկտեմբերի վերջին իրավապահներին հայտնել էին, թե Սվաջյանը Ռուսաստանում մահացել է թոքաբորբից։ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկանք էր ուղարկել քննիչներին։ 10 տարի անց նրա դեմ մեղադրանքները հանվել էին, ունեցվածքը հանձնել վարկատուներին, իսկ կինն ու երեխաները շարունակել էին ապրել նախկին պես։

Իշխանությունները ապշել են, երբ իմացել են, որ Ռուսաստանում նա 200 դոլար է վճարել դիահերձարանին՝ մահվան տեղեկանք ստանալու համար։ Սվաջյանը Վասիլի Պետրոսովի անունով անձնագիր էր սարքել, տեղափոխվել Եգիպտոս, և Հուրգադայում դայվինգի հրահանգիչ էր աշխատում։

Եգիպտոսում նա նույնիսկ ամուսնացել էր ռուս աղջկա հետ, երեխա ունեցել։ Կնոջ հետ վերադառնալով Ռուսաստան, նա նոր խնդրի առջև էր կանգնել, ռուսական կեղծ անձնագիրը առգրավել էին։ Այս անգամ էլ նա լիտվական անձնագիր էր գնել՝ Վիկտորաս Ցաեկվիսի անունով։

Կեղծ «վիկտորասին» բռնել էին Կիևում, որտեղ մաքսավորները պարզել էին կեղծիքը, նրան արտաքսել էին Եգիպոս, որտեղ էլ խուզարկության արդյունքում գտել էին ամերիկյան անձնագիրը։ Նրա անձնագրի մասին տեղեկացրել էին Կահիրեում ԱՄՆ դեսպանատանը, որտեղ Սվաջյանին հետագայում հարցաքննել էին ՀԴԲ գործակալները։ Նա պատմել էր իր պատմությունը, այդ թվում մահվան կեղծ վկայականի հետ կապված դրվագը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.