Կարգ՝ ԱՅՍՕՐ

1987թ. հունիսի 26-ին ուժի մեջ է մտել խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։ 1997 թվականին ՄԱԿ-ը հունիսի 26-ը հռչակեց Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր (International Day in Support of Victims of Torture):

Դաժան վերաբերմունքի լուրջ ձևերը հաճախ վերագրվում են այն հասարակություններին ու երկրներին, որտեղ մարդու իրավունքների խախտումներն առօրյա բնույթ են կրում, սակայն խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի երկրների 2/3 մասում, ներառյալ զարգացած երկրներում: Այս ամենը հերքում է լայնորեն տարածված այն տեսակետը, թե խոշտանգումները բացառապես աղքատ ու քաղաքակրթությունից զուրկ հասարակություններին են բնորոշ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-26-ը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում`

Հունիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ +5…+10, ցերեկը՝ +19…+24,
  • Կոտայքի լեռներում գիշերը +5…+10, ցերեկը՝ +19…+24,
  • Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +12…+15, ցերեկը՝ +25…+28,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ +5…+10, ցերեկը՝ +19…+24,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ +6…+11, ցերեկը՝ +20…+24,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +8…+13, ցերեկը՝ +24…+27,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ +5…+10, ցերեկը՝ +19…+24,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +14…+17, ցերեկը՝ +27…+30,
  • Արարատի մարզում գիշերը կլինի +13…+18, ցերեկը՝ +30…+32,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +13…+18, ցերեկը՝ +30…+32,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ +5…+10, ցերեկը՝ +19…+24,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +13…+18, ցերեկը՝ +30…+32,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +18…+21, ցերեկը՝ +27…+30,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը` +10…+15, ցերեկը՝ +21…+25,
  • Արցախում գիշերը կլինի՝ +14…+17, ցերեկը՝ +23…+26:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 41 %
  • Մթնոլորտային ճնշում — 669 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 5։

Մայիսի 28-ի գիշերն անհայտ անձը մարզահագուստով, դիմակավորված, հարմարեցված գործիքով բացել է Չարենցավանի Թումանյան փողոցում գտնվողն «ՄՏՍ Հայաստան» ընկերության գրասենյակի դուռը, հափշտակել գումար, բջջային հեռախոսներ՝ ընկերությանը պատճառելով մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:

Գրասենյակի տեսագրող սարքը ֆիքսել է կատարվածը: «Տեսանյութում պատկերված անձի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք ոստիկանության Չարենցավանի կամ մոտակա բաժին»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Սննդի չափաբաժինը Հայաստանի բանտերում հուլիսի 1-ից կնվազեցվի: Կառավարության որոշմամբ՝ 650 գրամ հացի փոխարեն դատապարտյալն օրական կստանա 500 գրամ հաց: 90 գրամ փափկամիսը դատապարտյալները հուլիսի մեկից կստանան ամսական 16 օր, 25 գրամ պանիրը ևս ամեն օր չեն ստանա՝ ամսական 15 օր: Ձկնամթերքը կտրվի չորս անգամ քիչ՝ 100 գրամ՝ ամսական 8 օր: Կարագի չափաբաժինը ևս պակասել է, իսկ ձուն կտրվի ոչ միայն հղիներին և այլ հատուկ կարգավիճակ ունեցողներին, այլ բոլորին՝ ամսական 6 հատ:

Զորակոչիկի հայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ իր որդու մոտ ախտորոշվել է հիվանդություն, և նա առողջական վիճակի պատճառով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշմամբ ստացել է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: 2016 թվականին մեկ այլ բժշկական հաստատությունում ախտորոշվելուց հետո, դիմումատուի պնդմամբ, պարզ է դարձել, որ որդու հիվանդությունը դրական փոփոխության չի ենթարկվել: Ավելին՝ նրա մոտ առկա համապատասխան գոյացությունն ավելի է մեծացել: Սակայն 2016 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից զորակոչիկը պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում 2017 թվականի ընթացքում զորակոչիկը երկու անգամ ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը: Դրանից բացի, բժշկական հետազոտության է ենթարկվել քաղաքացիական բժշկական հաստատությունում և Երևանի կայազորային զինվորական հոսպիտալում:

Նշված հետազոտությունների արդյունքում զորակոչիկը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի հիմքով ստացել է տարկետման իրավունք:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 20-23-ը երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում`

Հունիսի 20-23-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:

Մարզերում՝

  • Շիրակի մարզում գիշերը կլինի՝ +11…+15, ցերեկը՝ +22…+27,
  • Կոտայքի լեռներում գիշերը +11…+15, ցերեկը՝ +22…+27,,
  • Կոտայքի նախալեռներում գիշերը կլինի՝ +15…+18, ցերեկը՝ +24…+30,
  • Գեղարքունիքի մարզում գիշերը կլինի՝ +11…+15, ցերեկը՝ +22…+27,
  • Լոռու մարզում գիշերը կլինի՝ +13…+18, ցերեկը՝ +24…+29,
  • Տավուշի մարզում գիշերը կլինի՝ +15…+20, ցերեկը՝ +30…+33,
  • Արագածոտնի լեռներում գիշերը կլինի՝ +11…+15, ցերեկը՝ +22…+27,
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը կլինի՝ +17…+19, ցերեկը՝ +32…+34,
  • Արարատի մարզում գիշերը կլինի +18…+21, ցերեկը՝ +32…+35,
  • Արմավիրի մարզում գիշերը կլինի՝ +18…+21, ցերեկը՝ +32…+35,
  • Վայոց ձորի լեռներում գիշերը կլինի՝ +11…+15, ցերեկը՝ +22…+27,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը կլինի՝ +15…+18, ցերեկը՝ +31…+34,
  • Սյունիքի հովիտներում գիշերը կլինի՝ +19…+24, ցերեկը՝ +32…+36,
  • Սյունիքի նախալեռներում գիշերը` +12…+16, ցերեկը՝ +26…+29,
  • Արցախում գիշերը կլինի՝ +15…+20, ցերեկը՝ +25…+30:

Հիդրոօդերևութաբանական պայմանները

  • Ռադիոակտիվություն — 16 մկռ/ժամ
  • Օդի հարաբերական խոնավություն — 41 %
  • Մթնոլորտային ճնշում — 669 մմ ս.ս.
  • Գեոմագնիսական դաշտ — կայուն
  • ՈւՄ Ինդեքս — 5։

Երևանի բնակիչներ Ալեքսեյ Մարտիրոսյանն ու Արման Հովհաննիսյանը կասկածվում են քաղաքապետարանին պատկանող երկու նստարանները գողանալու մեջ:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 24-ամյա Մարտիրոսյանը հայտնել է, որ նստարաններից մեկը գողացել է Հովհաննիսյանի հետ: Բացի դրանից Ալեքսեյը խոստովանել է, որ մտադիր է եղել ևս մեկ նստարան գողանալ, բայց իր կամքից անկախ մտադրությունը չի իրագործել:

Դեպքի վերաբերյալ հետաքննություն է կատարվում:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.