Կարգ՝ ՔՐԵԱԿԱՆ

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել:

Continue reading

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի Մերձմոսկովյան շրջանի քննչական գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Մի քանի դատվածություն ունեցող 35-ամյա ՀՀ քաղաքացու մասնակցությունը սպանությանը հաստատվել է քննիչների կողմից: Հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել կողմերի միջև ծագած վեճի հետևանքով:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի էին դարձել ՌԴ Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանի Ռազվիլկա գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում մահացած հայտնաբերված երկու տղամարդկանց անունները: Սպանվածներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Խորեն Մարգարյանն է, երկրորդը՝ Աբխազիայի բնակիչ Միքայել Լալայանը: Իրավապահների վարկածով՝ տղամարդկանց սպանելուց առաջ խոշտանգել են:

Քննիչները վարկած են առաջ քաշել, որ դա եղել է պատվիրված սպանություն, քանի որ մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, ապա՝ գլխին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.