Չեխիայի ոստիկանությունը սպանության մեղադրանքով հայի է փնտրում

 

Անցյալ տարվա աշնանը Չեխիայի ոստիկանությունը պարզել է, որ մայրաքաղաքի Զլիչին շրջանում՝ նույնանուն առևտրի կենտրոնի մոտ կատարված հրաձգության հեղինակը արտասահմանյան երկրի քաղաքացի է: Միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի սկզբին, հայտնում է Aroundprague-ն:

Որոշ ժամանակ անց հետախուզում է հայտարարվել Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Ծատուրյանի նկատմամբ: Քննության վարկածով՝ հենց նա է կրակոցների հեղինակը, որոնց հետևանքով մի քանի վիրավորում է հասցրել 47-ամյա տղամարդուն և փորձել է սպանել ևս մեկ տղամարդու՝ նրա վրա կրակելով, սակայն վրիպել է:

«Ոստիկանությունն իր տրամադրության տակ բավարար քանակով հանցանշաններ ունի, որպեսզի Հայաստանի քաղաքացուն կատարածի համար մեղադրանք ներկայացնի»,- ավելի վաղ հայտարարել է Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան: Իրավապահներին, սակայն, դեռևս չի հաջողվել հայտնաբերել հանցագործության վայրից փախուստի դիմած հային:

Չնայած երկու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող տղամարդն ազատության մեջ է, նրան 2 քաղաքացու սպանության փորձի մեղադրանք է ներկայացվել, որի համար մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում:

«Գործը վերաորակավորվել է, հիմա արտասահմանցուն սպառնում է 12-ից մինչև 20 տարվա ազատազրկում»,- հայտարարել է Պրահայի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Մարկետա Պուցին:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.