Չեխիայում ձերբակալվել է Ռուբեն Թաթուլյանը

2 օր առաջ Չեխիայի Կառլովի Վարիում Չեխիայի Հանրապետության ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են գողական ռազբորկան, որի ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, պետք է տեղի ունենար նոր օրենքով գողերի թագադրություն։ Ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր ձերբակալվածների մեկուսարանում։

Ձերբակալվածների թվում են 3 գործող օրենքով գողեր՝ 58-ամյա Գայոզ Զվիաձձեն՝ հանցագործ աշխարհում հայտնի Գիյա Քութայիսկին, 43-ամյա Գելա Կարդավան՝ նույն ինքը՝ Օլեգ Գոլոմբը, ինչպես նաև 42-ամյա մոսկվացի Դմիտրի Զաբրոդինը։ Վերջինս թագադրվել է այս տարվա մարտին՝ Գելայի ծննդյան տոնակատարության առիթով հանդիպման ժամանակ։

3) Գելա Կարդավա, 4) Գայոզ Զվիաձձե՝ Գիա Քութայիսկի, 5) Արջևան Փուրցխանիձե՝ Ջոնի Քութայիսկի, 6) Նիկոլայ Կուզմիչև՝ Կոլյա Տոմսկի

Կարդավայի Գոլոմբա անունով ուկրաինական անձնագրի իսկությունը, որով այս տարվա փետրվարին նա ձերբակալվել էր Ուկրաինայում, չեխ օրինապահների մոտ կասկած է առաջացրել։ Եթե իրավապահների կասկածները հաստատվեն, Գելային կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար սպառնում է առաջին ռեալ պատժաժամեկետը։

Հավաքի ֆինանսական կազմակերպիչը, ասում են, Սոչիի հեղինակավոր գործարար Ռուբեն Թուլուլյանն է՝ Ռոբսոնը, ով նույնպես հայտնվել է ձերբակալվածների թվում։ Մինչ հիմնական գործող անձիք այլ անձանց տվյալներով էին ժամանում Չեխիա, Թաթուլյանն օգտվել է իր անունով հայկական դիվանագիտական անձնագրից։

Գաղտնիք չէ, որ Դեդ Հասանի նշանակած Սոչիի նախկին նայողն այսօր աշխատում է ազատվել իր լայնամասշտաբ քրեական կապերից և վարձու լրատվամիջոցներով ձևավորում է բարեհամբույր մարդու իմիջ։ Այդպես, մեկ շաբաթ առաջ Հաղթանակի օրվա առիթով կազմակերպվող Սոչիի հայկական և վրացական սփյուռքի վետերանների միջև ավանդական դարձած ֆուտբոլային խաղին հայերի կողմից մասնակցել էր նաև Ռոբսոնը, սակայն հրաժարվել էր մասնակցել լուսանկարվելու արարողությանը։

Ռուբեն Թաթուլյանը հանդիսանում է «Վեսնա» SPA-հյուրանոցի համասեփականատերը և տնօրենների խորհրդի նախագահը: Նրան է պատկանում նաև «Նովի վեկ-մեդիա» ընկերությունը:

Tags: , ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.