Դադարեցվել է մկրատով կնոջ ականջը կտրած տղամարդու քրեական հետապնդումը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է կնոջը ծեծի ենթարկելու, մկրատով նրա ականջը կտրելու մեջ մեղադրվող Գեղամ Հ.-ի գործի դատական քննությունը: Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել Գողամի քրեական հետապնդումը:

40-ամյա Գեղամին մեղադրանք էր առաջադրված իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ ազգությամբ ռուս Սվետլանայի առողջությանը միջին ծանրության, ինչպես նաև թեթև վնաս պատճառելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, 117 և 118 հոդվածներով:

Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում բնակվող Գեղամ Հ.-ն 2016 թվականի հունիսից իր տան սենյակներից մեկը տրամադրել է մշտական բնակության վայր չունեցող մի կնոջ՝ ՌԴ քաղաքացի Սվետլանային՝ դեռ վերջինի հետ էլ մտել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ:

2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գեղամը Սվետլանայի կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու, լացացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում նրան գցել է հատակին, ոտքերով, ձեռքերով հարվածներ է հասցրել, ապա, ըստ մեղադրանքի, նստել է Սվետլանայի վրա, բռնել է նրա ձեռքերից, իր մոտ եղած մկրատով կտրել է մազերի փունջը և աջ ականջի վերևի հատվածը:

Սվետլանան ընդհանուր իրավասության դատարանում խնդրել է դադարեցնել Գեղամի քրեական հետապնդումը, նրան չդատել ու չդատապարտել: Գեղամը ևս հայտարարել է, թե հաշտվել է Սվետլանայի հետ: Այս հիմքով առաջին ատյանի դատարանը կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Գեղամ Հ.-ի քրեական հետապնդումը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.