«Daily Mail»-ը Մոսկվայի հայկական գերեզմանատանը լուսանկարել է քրեական հեղինակությունների շիրիմները

Բրիտանական «Daily Mail»-ը Մոսկվայի տարբեր գերեզմանատներում արված ռուսական մաֆիայի ղեկավարների շիրմաքարերի լուսանկարների շարք է ներկայացրել:

Լուսանկարիչը, որի անունը չի նշվում, շիրմաքարեր է նկարել Մոսկվայի հինգ գերեզմանատներում, այդ թվում՝ հայկական: Հոդվածում նշվում է, որ մաֆիայի պարագլուխների շիրիմները լուսանկարելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ որոշ գերեզմանատներում դրանք մշտական հսկողության տակ են:

Լուսանկարներից մեկում Վլադիմիր Օհանովի և նրա եղբոր՝ Ռուդոլֆի գերեզմանն է: Երկուսն էլ թաղված են հայկական գերեզմանատանը: Նշվում է, որ Ռուդոլֆ Օհանովին, իբր, սպանել է Ասլան Ուսոյանը (Դեդ Հասանը), 1990-ականներին հանցավոր աշխարհում իշխանության համար պայքարի ընթացքում: Լուսանկարներում նաև Դեդ Հասանի շիրիմը կա:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.