Դասական Բուլդոգ

Չարթեր Արմզ (Charter Arms) Ամերիկյան զենքի արտադրման ընկերությունը 1971թ. մշակեց մի ատրճանակի մոդել, որը հետագայում հայտնի դարձավ որպես Բուլդոգ: Բուլդոգը զենքի շուկա մտավ 1973 թ. և անմիջապես լայն տարածում ստացավ:

Իր հուսալիության և արգելակման ուժի միջոցով հայտնի դարձած Չարթեր Արմզի Բուլդոգը շատ հեշտ կիրառվող ատրճանակ է՝ նախատեսված անձնական կամ տան պաշտպանության համար: Ատրճանակը հատուկ մշակվել էր, որ ունենար փոքր չափս, որ հեշտ լիներ այն թաքցնել, բայց միևնույն ժամանակ ունենար այնպիսի հզորություն, որ կարողանար կրակել .44 տրամագծի փամփուշտներ:

Դասական Բուլդոգի տեխնիկական տվյալներն են՝

  • Քաշը — 620 գր.
    Հրազենի երկարությունը — 184 մմ
    Փողի երկարությունը — 76.2 մմ
    Փամփշտակալի տարողությունը — 5 փամփուշտ
    Փամփուշտի տրամագիծը — .44

Բուլդոգի դիպուկությանը օգնում է նրա ձգանային մեխանիզմը: Համաձայն հարցումների, Բուլդոգը ավելի դիպուկ է, քան սպասվում է իր փոքր չափսերի համապատասխան ատրճանակից, սակայն այդ փաստը բավարար չէ, որ Բուլդոգը կոչվի իսկապես դիպուկ հրազեն: Չնայած որ Բուլդոգը կարող է կրակել .44 տրամագծի փամփուշտ, ցանկալի է օգտագործել ավելի փոքր տրամաչափի և թեթև փամփուշտներ դիպուկությունը բարձրացնելու նպատակով:

Դասական Բուլդոգը նաև հայտնի է, որովհետև եղել է սերիական մարդասպան Դեվիդ Բերկովիցի հրազենը: Հենց այս տեսակի ատրճանակով Բերկովիցը, որին հետագայում սկսեցին կոչել «Սեմի Որդի», 1980-ականներին սպանեց հինգ աղջիկ և մեկ տղա:

Բերկովիցը ատրճանակը պահում էր թղթե տոպրակի մեջ: Քանզի Բուլդոգը շատ փոքր է, այն ամբողջությամբ ծածկվում էր տոպրակով: Բերկովիցը մոտենում էր կայանված մեքենաների ոչինչ չկասկածող զոհերին, և տոպրակից հանելով Բուլդոգը գնդակահարում նրանց:

Բուլդոգի ոչ միանշանակ դիպուկության պատճառով Բերկովիցին ոչ միշտ էր հաջողվում հասնել ցանկալի արդյունքին: Նա ընդհանուր հաշվով գործել է 13 հարձակում, որից ընդամենը վեցը մահացու ելքով:

Բուլդոգը ունի արդեն կատարելագործված մոդելներ, որոնք նույնպես արտադրում է Չարթեր Արմս ընկերությունը և ապահովում են ավելի բարձր դիպուկություն՝ պահպանելով դասական չափը:

Մոդելները վաճառվում են բավականին մատչելի գներով, արժեն ընդամենը 400-500 Ամերիկյան դոլար:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Բուլդոգը լավ և մատչելի հրազեն է ինքնապաշտպանության համար, բայց նվազ արդյունավետ է շատ հեռու կրակելիս:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.