ՌԴ դատախազության ուշադրության կենտրոնում օրենքով գողերն են

2016 թվականին Ռուսաստանում պահպանվել է կազմակերպված խմբերի և հանցախմբերի անդամների կատարած հանցագործությունների քանակի նվազման միտումը։ Այս մասին ասվում է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի՝ օրինականության և իրավակարգի մասին հաշվետվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաշվետվության համաձայն՝ 2014 թվականին քննվել է տվյալ կարգի 13.771 հանցագործություն, 2015 թվականին՝ 13.735, 2016՝ 12.581։ Այնուամենայնիվ, «կազմակերպված հանցավոր շրջանակներում ցայժմ նշանակալի դեր են կատարում «հեղինակությունները» («օրենքով գողերը»), որոնք կատարում են կազմակերպական, գաղափարախոսական և ստուգողական ֆունկցիաներ», — ասվում է փաստաթղթում։ Թերևս քրեական պատասխանատվության հազվադեպ են ենթարկվում։

Սրա հետ կապված, գլխավոր դատախազի կարծիքով՝ անհրաժեշտ է «ավելի նպատակային օգտագործել բոլոր քրեա-իրավական մեխանիզմները՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար»։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ ռուսական իրավապահ մարմինները «օրենքով գող Շալվա Ավդոյանին (Շալիկո Թբիլիսկի) հայտարարել են ցմահ պերսոնա-նոն-գրատա։ Տարվա սկզբից նա արդեն երրորդ հանցավոր «հեղինակությունն» է, որը հերթական պատժաժամկետը կրելուց հետո վտարվեց Ռուսաստանից։ Մարտին նույն պատճառով վտարվել էր «Վլադիմիրսկի ցենտրալ»-ից ազատված «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանը՝ Հայկո Ղարաբաղսկի մականվամբ։ Ավելի վաղ Մոսկվայում բռնեցին վրացի «օրենքով գող» Սուլիկո Շարիկաձեին, որին ևս վտարեցին։

Մարտի սկզբում արմատական որոշում կայացվեց «անվանի» բելառուսների նկատմամբ։ Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրամանով՝ բոլոր բելառուս «օրենքով գողերի» մուտքը (Պաշտետ, Մեդվեժոնոկ, Մումու, Լեբեդ, Գալեյ և Սաշա Կուշներ) Ռուսաստան համարվում է անցանկալի, նրանց համար գործում է երկիր մուտք գործելու ցմահ արգելք։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.