Դատախազությունը պահանջում է զրկել Լը Պենին անձեռնմխելիությունից

Ֆրանսիացի դատախազները պահանջել են զրկել Մարին Լը Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից, որպեսզի իրենք կարողանան հարցաքննել նրան՝ «Ազգային ճակատ» կուսակցության որոշ անդամներին կեղծ աշխատանքի տեղավորելու կասկածանքով, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդն ու Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատգամավորական անձեռնմխելիություն ունի որպես Եվրախորհրդարանի անդամ։

Խորհրդարանական ստուգումն ավելի վաղ ցույց էր տվել, որ Լը Պենը կարող է ապօրինաբար ծախսած լինել մոտ 300 հազար եվրո։

Ինչպես կարծում են քննչները՝ նա օգնական է վարձել ԵՄ գումաներով Ստրասբուրգում խորհրդարանական աշխատանքի համար, սակայն իրականում օգնականն աշխատել է Փարիզում՝«Ազգային ճակատի» շտաբում։

Լը Պենը հրաժարվել է պատասխանել դատախազության հարցերին՝ անվանելով կասկածանքներն իր դեմ ուղղված «քաղաքական դավադրություն»։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.