Տափաստանային Արծիվ (Desert Eagle)

«Տափաստանային Արծիվը» ինքնալիցքավորվող ատրճանակ է, որը կրակում է ընդհուպ մինչև 12,7 տրամաչափի փամփուշտներ: Նախատեսված է որպես որսորդական ատրճանակ և ատրճանակ ինքնապաշտպանության համար՝ ընդդեմ վայրի կենդանիների և հանցավոր տարրերի:

Արտադրվում է Իսրայելում՝ Israel Military Industries ընկերության կողմից: Իր մեծ չափերի և վախ ներշնչող տեսքի շնորհիվ այն շատ է օգտագործվում ֆիլմերում և համակարգչային խաղերում:

Առաջին դիմումը ատրճանակի պատենտավորման համար, որը աշխատում էր գազային հետադարձ մեխանիզմով, տվել էր Ամերիկյան Magnum Research ընկերությունում աշխատող Բեռնառդ Ս. Ուայթը՝ 1983թ. հունվարին: Այդ պատենտը հիմք դարձավ հետագայում «Տափաստանային Արծիվը» նախագծելու համար, որի առաջին օրինակն արտադրեց Magnum Research ընկերությունը ԱՄՆ-ում 1983թ.-ին: Այնուհետ ատրճանակը անցավ իր վերջնական մոդելավորումը Israel Military Industries ընկերությունում և 1985թ. դեկտեմբերին ստացվեց երկրորդ պատենտը, որը վերջնական հաստատեց տեսակը և սկսվեց մասսայական արտադրությունը:

Արտադրությունն սկսվեց Israel Military Industries ընկերության գործարանում: 1995-2005թթ. արտադրությունը տեղափոխվեց Saco Defense ընկերության գործարան՝ ԱՄՆ-ում, բայց կրկին վերադարձվեց Israel Military Industries ընկերությանը:

«Տափաստանային Արծվի» տեխնիկական բնութագիրը

  • Քաշը — 1,7-2 կգ կախված մետաղից
  • Ատրճանակի երկարությունը — 269 մմ
  • Փողի երկարությունը — 152 մմ
  • Փամփուշտի տրամաչափը — մինչև 12,7 մմ
  • Փամփշտատուփի տարողությունը — 7 փամփուշտ 12,7 մմ տրամաչափի
  • Կրակի վարման տեսակը — կիսա-ավտոմատ։

Տեխնիկական տեսանկյունից «Տափաստանային Արծիվը» կառուցված է ոչ թե ինքնալիցքավորվող ատրճանակների սխեմայով, այլ ավտոմատ հրացանների: Նրա մեծ չափերը և երկար փողը պայմանավորված են գազային հետադարձ մեխանիզմի առկայությամբ: Բայց դա, նաև թույլ է տալիս օգտագործել հատուկ փամփուշտներ, որոնք այնքան հզոր են, որ կարող են ծակել ոչ այնքան ամուր պատեր և զրահաբաճկոններ:

Չնայած ատրճանակի հզորությանը, այն շատ անհարմար զենք է մարտական գործողությունների համար, քանի որ պահանջում է մանրակրկիտ խնամք և անգամ թեթև վնասվածքից կարող է չաշխատել: Հակառակ շատ տարածված կածիքի, «Տափաստանային Արծիվը» նախատեսված է որսի և ինքնապաշտպանության համար և ընդգրկված չէ ոչ մի ռազմական ուժի սպառազինության ցանկում:

© Criminal.am հրապարակումը պատրաստելու համար

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.