Դոն Պիպոյի սպանության համար մեծ գումարներ են տրվել

Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել: Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են:

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կալանավորված անձանց խոշոր գումար է տրամադրվել, որպեսզի սպանեին երկու քրեական հեղինակություններին: Տեղեկություններ կան, որ գործը գլուխ բերելու համար Էջմիածնում վարձով բնակվող եռյակ խմբի անդամները միմյանց հետ հաղորդակցվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտերով: Սա նշանակում է, որ սպանության նախապատրաստման գործընթացին գուցե մասնակցություն ունեն արտերկրում ապրող անձինք:

«Ժողովուրդ»

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.