Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է

2017 թ. մայիսի 24-ին ՀՀ իրավապահ մարմինները հայտարարեցին քրեական հեղինակություն հանդիսացող Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) մահափորձը կանխելու մասին: Ավելի ուշ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորվեց Արկադի Քոչինյանը: Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Այս մասին հայտնել է նաև armlur.am լրատվական կայքը՝ «Դոն Պիպոյի գործով կալանավորվածը տեղափոխվել է. որտեղ է նա գտնվում» հրապարակման մեջ: Դրանում նշվում է, որ Արկադի Քոչինյանին մենախցից տեղափոխել են ընդհանուր խուց: Ավելի վաղ դա կանխելու համար կալանավորը նաև հացադուլի էր դիմել:


Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով: ՀՀ Արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:

Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ Արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.