Ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ նախկին պաշտոնյան

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:

Համաձայն հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի, Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` շուրջ 3000 ԱՄՆ դոլար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՔԾ

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.