Ձերբակալվել է «Նյուքասլի» նախկին խաղացողը

Հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպքերի հետաքննության շրջանակներում ոստիկանությունն ուսումնասիրում է Անգլիայի ու Ֆրանսիայի միջև տրանսֆերները։

Associated Press-ը հաղորդել է, որ կիսապաշտպան Սիլվեն Մարվոն ձերբակալվել է այդ գործով։ Ֆրանսիական իշխանություններն օգնում են բրիտանական հետաքննությանը, որն ուսումնասիրում է, թե տրանսֆերների ժամանակ խաղացողներին, գործակալներին կամ էլ մարզիչներին եղե՞լ են գաղտնի վճարումներ, որպեսզի խուսափեն հարկային մուծումներից։

ԱՊԼ ակումբներից հետաքննության մեջ արդեն ներքաշված են «Չելսին», «Վեստ Հեմը» և «Նյուքասլը»։

Բրիտանական հարկային ծառայությունները, որոնք ուսումնասիրում են ֆինանսական հաշվետվությունները, կասկածում են, որ մոտ 5 մլն ֆունտ հարկ չի վճարվել։ Ըստ որոշ տվյալների՝ կասկածի տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայի 43 ֆուտբոլիստ, 8 գործակալ և 12 ֆուտբոլային ակումբ։

Մարվոն «Նյուքասլ» է տեղափոխվել 2011-ին՝ 5-ամյա պայմանագիր կնքելով։ 3 տարի անց վերադարձել է Ֆրանսիա, որպեսզի վարձավճարով հանդես գա «Գենգամում»։ Հիմա Սիլվենը հանդես է գալիս «Լորյանում»։ Ակումբից դեռ ոչ ոք չի մեկնաբանել իրավիճակը։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.