Ֆինլանդիայում ոստիկանությունը կզբաղվի համացանցային հետախուզությամբ

Ֆինլանդիայում պատրաստվում են օրենսդրական փոփոխությունների, որոնք թույլ կտան անվտանգության ոստիկանությանը (SUPO) հետախուզական գործունեություն իրականացնել էլեկտրոնային տարածքում, հայտնում է Ինտեֆաքսը։

«Ներքին գործերի, պաշտպանության ու արդարադատության նախարարությունների աշխատախմբերը կառավարությանը հանձնել են իրենց հուշագրերը, որոնք առաջարկում են SUPO-ին տրամադրել հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք»,- հայտնել է պորտալը։

Դա նշանակում է, որ հետագայում SUPO-ն կկարողանա ուսումնասիրել էլեկտրոնային փոստը, ՍՄՍ հաղորդագրությունները ու համացանցում այլ տեսակի գործունեություն իրականացնել։

Օրինագծի մշակողները վստահեցնում են, որ քաղաքացիների նկատմամբ զանգվածային լրտեսումներն առաջվա պես անհնար են լինելու։ Համացանցային հետախուզությունը միշտ հնարավոր կլինի սահմանափակել։ Անվտանգության ոստիկանությունըհետախուզական գործունեության իրավունք ունի, միայն եթե Ֆինլանդիայի ազգային անվտանգությունը սպառնալիքի ենթարկվի։ Այսինքն հետևել թույլատրվելու է միայն որոշակի օբյեկտների ։ Հետևելու ընթացքում հայտնաբերվող բոլոր այն նյութերը, որոնք կվերաբերեն կողմնակի անձանց, ենթակա են ոչնչացման։

Աշխատախմբերը իրենց առաջարկությունը հիմնավորում են նրանով, որ «Ֆինլանդիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որտեղ չկա օրենք հետախուզական գործունեության մասին»։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.