Ֆլինը պատրաստ է վկայություն տալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը պատրաստ է վկայություն տալ Հետաքննությունների դաշնային բյուրոյին` քրեական հետապնդումից խուսափելու դիմաց, հայտնում է Wall Street Journal թերթը` հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ֆլինը հայտարարել է, որ պատրաստ է խոսել գործակալների հետ ամերիկյան ընտրությունների վրա «ռուսական ազդեցության մասին», մանրամասնում է թերթը:

Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատեց նախկին խորհրդականի փաստաբան Ռոբերտ Կելները: Նա նշել է, որ իր պաշտպանյալը «կարող է շատ բան պատմել» և հավելել, որ «որևէ խելամիտ մարդ չի համաձայնի հարցաքննության` առանց երաշխիքներ ստանալու»:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.