GLOCK 22

GLOCK-ը կարճ պոլիմերային, կարճ հետադարձ հարվածով, փակ մխոցով, կիսաավտոմատ ատրճանակ է, որх արտադրում է Glock Ges.m.b.H. ընկերությունը՝ Ավստրիայում: Այն ընդունվեց Ավստրիայի ոստիկանության և բանակի սպառազինության 1982 թ. բավականին երկարատև մրցույթներ հաղթելուց և փորձարկումներ անցնելուց հետո:

Թեև GLOCK-ը նախապես շատ վատ ընդունվեց, որովհետև մարդիկ կարծում էին, որ այն հուսալի չէ, քանի որ պլաստիկից է և կարող է խաբել մետաղի դետեկտորները։ Հետագայում այն դարձավ ընկերության ամենահաջող և ամենաշատ վաճառված ապրանքը: GLOCK-ը նաև շատ հայտնի քաղաքացիական զենք է ինքնապաշտպանության, սպորտի և տան պաշտպանության համար: Այն հարմար է նաև թաքնված և բաց կրելու համար:

Ընկերության հիմնադիր Գաստոն Գլոքը զենք մշակելու կամ արտադրելու գործում փորձ չուներ երբ նախագծվում էր առաջին GLOCK 17-ը: GLOCK-ը, սակայն, երկարամյա փորձ ուներ առաջադեմ սինթեթիկ պոլիմերների շրջանում, որը ճակատագրական դարձավ ընկերության՝ շուկայում առաջին հաջողակ ատրճանակը արտադրելու գործում:

GLOCK 22-ը շուկա մտավ 1990 թ.-ին և առաջինն էր, որ հասանելի դարձրեց իրավապահ մարմիններին .40 S&W տեսակի փամփուշտը: Այդ պատճառով բազմաթիվ երկրներ ընդգրկեցին GLOCK 22-ը իրենց ոստիկանության սպառազինության մեջ:

GLOCK 22-ի մարտավարական-տեխնիկական բնութագիրը՝

  • Քաշը առանց փամփուշտ — 725 գ,
  • Երկարությունը — 204 մմ,
  • Փողի երկարությունը — 114 մմ,
  • Փամփուշտի տեսակը — .40 S&W,
  • Փամփուշտի տրամաչափը — 10 մմ,
  • Փամփշտակալի տարողությունը — 15, 17 փամփուշտ։

Պետք է նշել նաև, որ GLOCK ատրճանակներն իրենց պոլիմերային կարկասի շնորհիվ դարձել են հանցագործների համար առաջնային ընտրություն:

Ջեյմս Հոլմսը Ավրորայի կինոթատրոնի մասսայական սպանության ժամանակ, բացի հրազենից օգտագործել է նաև երկու GLOCK 22 ատրճանակ:

Մեկ այլ մասսայական սպանության մեջ էլ օգտագործվել է GLOCK 22-ի նախորդող մոդելներից մեկը՝ GLOCK 17-ը: Այն օգտագործվել է Վիրջինիայի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մասսայական սպանությունում 2007 թ. ապրիլի 16-ին: Այդ օրը համալսարանի ավագ կուրսերի ուսանող Չո Սին Հին կրակ է բացել ինստիտուտի ներսում՝ սպանելով 32 և վիրավորելով 17 մարդ: Այնուհետև նա ինքնասպան է եղել: Հետագայում պարզվել է, որ նա տառապում էր հոգեկան հիվանդությունով:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.