Գողացել են 3․5 մլն դոլարով ճամպրուկը

Ճապոնիայի իրավապահ մարմինները որոնում են երեք կասկածյալների, որոնք կարող էին առնչություն ունենալ Ֆուկուոկա քաղաքում տղամարդուց 3․51 մլն դոլար կանխիկ գումարով ճամպրուկը գողանալու հետ։ Ոստիկանությունը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվել է 155 մարդուց բաղկացած հատուկ քննչական խումբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ոստիկանության տվյալներով 29-ամյա տղամարդը կանխիկ գումարը հանել էր բանկից, դրել այն ճամպրուկի մեջ ու ճանապարհվել դեպի ավտոկայան, որտեղ նրա մեքենան էր կայանած։ Այդ պահին նրան մոտեցել են երկու անհայտ չարագործներ՝ բժշկական դիմակներով, բանվորական հագուստով, նրա դեմքին ինչ -որ հեղուկ փչել։ Հետո նրանք վերցրել են ճամպրուկը ու նստել մոտեցած սպիտակ մինիվեն, որն արագ թաքնվել է հանցագործության վայրից։ Դեպքը տեղի է ունեցել Ֆուկուոկիի մարդաշատ թաղամասում։

Տուժածը ոստիկանությանը պատմել է, որ ապրում է Տոկիոյում, իսկ Ֆուկուոկիում գործուղման էր եկել, ընդ որում այդ գումարը, նրա խոսքով, բիզնեսի համար էր նախատեսված։ Հիմա իրավապահները հարցաքննում են ականատեսներին ու ուսումնասիրում տեսախցիկների տեսագրությունները, սակայն գողերը ոչ մի հետք չէին թողել ու նրանց մեքենանեը դեռ չեն գտել։ Նաև ոստիկանությոնը համագործակցում է բանկի բաժանմունքի ղեկավարության հետ, որտեղ արդեն հաշվարկել են, որ հաշվից հանված կանխիկ գումարը 38 կգ է կշռում։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.