Գործարար Արսեն Փափազյանի ենթադրյալ մարդասպանը, հավանաբար, թաքնվում է Հայաստանում

Մոսկվայում ձեռներեց Արսեն Փափազյանի սպանության մեջ կասկածվող անձը փախուստի է դիմել և, ամենայն հավանականությամբ, թաքնվում է Հայաստանում, հայտնում է РЕН ТВ–ն` հղում անելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրներին։

Աղբյուրի համաձայն` տղամարդը կեղծ անձնագիր է օգտագործել և հեռացել Ուզբեկստանի քաղաքացու անվան տակ։ Հայտնում են նաև, որ ենթադրյալ մարդասպանը կարող է հանցագործության պատվիրատուի ազգակիցը լինել։ Պարզվել է նաև սպանության շարժառիթը։

Հիշեցնենք, որ 45-ամյա գործարարը սպանվել է Մոսկվայի իր տան մերձակայքում հոկտեմբերի 5-ին, նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել։

Փափազյանը գրանցված է եղել Օդեսայում, գլխավորել է «АСП-Трансстрой» ընկերությունը, որը Խարկովում զբաղվում էր ավտոճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների վերանորոգմամբ։

Փափազյանը նաև Վորոնեժի շրջանի հանրային պալատի Ազգային քաղաքականության կոմիտեի նախագահն էր, ինչպես նաև «Անի» հայկական մշակութա–քրիստոնեական ՀԿ–ի ղեկավարը։

 

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.