Ռուսին և հային ձերբակալել են, մոլդովացին զոհվել է

Ապրիլի սկզբին Աթենքի առափնյա Պալեո Ֆալիրո շրջանում բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկն են ներխուժել չորս տղամարդիկ, հաղորդում է Rugr կայքը։

Սպառնալով ատրճանակով՝ նրանք կապել են տանտիրուհուն ու փակել նրա բերանը։ Նույն ճակատագրին է արժանացել նաև այդ ժամին այնտեղ գտնվող տնտեսուհին։ Որպես գողոն՝ նրանք խլել են այն ամենը, ինչը որևէ արժեք էր իրենից ներկայացնում։ Միակ բանը, որ չեն իմացել գողերը, այն է, որ տանտիրուհու որդին տանը տեսախցիկ է տեղադրել։ Երիտասարդն իրական ժամանակով տեսել է, թե ինչպես են սպառնում իր մորն ու կողոպտում իր ծնողների բնակարանը։

Արդեն մի քանի րոպես անց ոստիկանությունը շրջապատել էր շինությունը։ Հասկանալով դրության անելանելիությունը՝ ոստիկանությունից խուսափելու համար հանցագործները որոշել են թռչել 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից ավելի ցածր հարկեր։ Հանցանքի վայրում թողնելով զենքն ու վերցնելով ամեն ինչ, ինչ կարող էին տանել իրենց հետ՝ չորս հանցագործները սկսել են ցատկել պատշգամբ առ պատշգամբ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են գրեթե միանգամից։ Նրանք են՝ Հայաստանի 35-ամյա Հայաստանի քաղաքացին և Ռուսաստանի 30-ամյա քաղաքացին։ Երրորդը հետապնդման ժամանակ սայթաքել և ընկել է։ 47-ամյա մոլդովացին տեղում մահացել է։ Չորրորդը դեռևս հետախուզման մեջ է։

Հանցագործների թողած երեք ատրճանակն ու հրազենը փորձաքննության են ուղարկել՝ պարզելու համար՝ արդյոք նրանք չեն օգտագործվել այլ կողոպուտներում։ Պարզվել է, որ բոլոր երեքն էլ նախկինում դատապարտված են եղել նմանատիպ հանցագործությունների համար։

Tags: ,

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.