Հանցաշարհի չգրված օրենքները խորհրդային ժամանակներում

Կռվել միշտ մեկը մեկի դեմ: Խմբակային ծեծկռտուքը թույլատրելի էր միայն հատուկ դեպքերում:

Եթե տղան աղջկա հետ էր քայլում, նրան ձեռք տալ չէր կարելի. դա կնշանակեր ստորացնել տղային ու վիրավորել աղջկան:

Մեծերին հարցերը լուծելու կանչելը վախկոտություն էր համարվում: Եթե ընկերները խնդիրներ ունեին, պարտավոր էիր օգնել, հակառակ դեպքում դա դավաճանություն էր որակվում:

Կռիվը միշտ պատճառ ուներ, թափթփուկներին ոչ ոք չէր սիրում և ոչ ոք նրանց սատար չէր կանգնում:

Փոքրերին ու աղջիկներին չէր կարելի նեղացնել. դրա համար իրենց մոտիկները կպատժեն:

Եթե նոր խմբում էիր հայտնվում ու գլուխ գովում՝ առանց գործով ապացուցելու, դա նույնպես պատժվում էր:

Եթե ուրիշ քաղաքից, բակից կամ փողոցից ինչ-որ աղջկա հետ էիր սկսում հանդիպել, պետք է պատրաստ լինեիր ապացուցել, որ իսկական տղամարդ ես: Ընկերներն իրավունք ունեին ձեր պատվին կանգնել:

Ավագները միշտ հեղինակություն էին, նրանց խոսքը միշտ հաշվի էին առնում: Նրանք միշտ կանգնում էին կրտսերների պատվին:

Երբ աղջիկը սկսում էր ծխել կամ խմել, նրա հանդեպ հարգանքը կորում էր: Ընկած աղջկա հետ հանդիպել նշանակում էր կորցնել դեմքը ընկերների շրջանում: Եթե տղան աղջկան անբարոյական անվաներ և դա այդպես չլիներ, այդ արարքը խիստ պատժվում էր:

Թմրամոլներին ոչ ոք չէր սիրում:

Ընկերներին ոչ մի պայմաններում մատնել չէր կարելի:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.