Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Հարություն Ռոստոմյան (Էջմիածինցի Հարութիկ)

Հարություն Սարգսի Ռոստոմյան (Էջմիածինցի Հարութիկ), ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 21-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: Ընդհանուր առմամաբ դատապարտվել է 4 անգամ, որից մեկի պատիժը կրել է ռուսական Չիստոոզերնի ակսորավայրում  (T3 միջավայր), այս տարածքում սովետական իշխանությունները պահում էին ամենաանկառավարելի անհատներին ուր ապրելու հնարավորությունը հավասար էր զրոյի, բայց Հարություն Ռոստոմյանը կարողացել է դիմակայել… 


Հարություն Ռոստոմյանը (Էջմիածինցի Հարութիկ), որպես «օրենքով գող» թագադրվել է 1982թ.-ին (25 տարեկան) հասակում: Քրեագետները Էջմիածինցի Հարութիկին համարում էին քրեական հիերարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, միևնույն ժամանակ նշում, որ Հարություն Ռոստոմյանը լինելով ծնունդով Հայաստանի սրբավայր համարվող Էջմիածնի շրջանից բավականին Աստվածավախ մարդ էր, ինչպես նաև սրբորեն պահպանում էր գողական աշխարհի չգրված օրենքները և համարվում էր այդ «արժեքների» իրական կրողներից: 


  


Ըստ մասնագետների՝ Հարություն Ռոստոմյանը բարի, բայց միևնույն ժամանակ խիստ որոշումներ կայացնելու հատկություն ուներ և անագամ չեր խնայում յուրայիններին, միգուցե հենց դա է եղել պատճառը, որ 1995թ.-ին մոսկովյան ռեստորաններից մեկում նրա և «օրենքով գող» Միրոնի նախաձեռնությամբ որոշվում է, որ Զախարի Կալաշովին (Շակրո Մոլոդոյ) թագազրկելու համար պետք է գողական (սխոդկա) հրավիրել: Թագազրկելու պահանջն այն էր, որ Շակրոն չեր հետևում գողական չգրված օրենքներին և զբաղվում էր թմրաբիզնեսով, ինչպես նաև վերահսկում էր հերոյինի մատակարարման շուկան, իսկ թե ինչու չկայացավ այդ հավաքը մնաց անհայտ: 



Հարություն Ռոստոմյանը անհետացել և (սպանվել) է, 1999թ.-ին Մոսկվայում և մինչև օրս նրա դին չի հայտնաբերվել: Ռուսական հատուկ ծառայությունների փոխանցմամբ Հարութիկին սպանել են «օրենքով գողեր» Հայկ և Արայիկ Առաքելյան եղբայրները, որոնք 2004թ.-ին սպանվեցին Սանկտ-Պետերբուրգում (Լենինգրադ): 



Շարունակելի Criminal.am   

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.