Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Մելս Մկրտչյան (Կնդո Մայիս)

Մելս Աբրահամի Մկրտչյան ծնվել է 1938թ.-ի սեպտեմբերի 21-ին՝ Հրազդանի շրջանի Սոլակ գյուղում: Ընդհանուր առմամբ դատապարտել է 4 անգամ:


 


Մելս Մկրտչյանը որպես «օրենքով գող» թագադրվել է նախորդ դարի 60-ականների սկզբերին: Այդ ժամանակաշրջանում նոր ձևավորվում էր Երևանի Նորքի Մասիվ կոչվող թաղամասը, Կնդո Մայիսի ընտանիքն էլ շատերի պես տեղափոխվեց Հրազադանի շրջանից ավելի լավ կյանքով ապրելու մղումով, իսկ թե ինչ կլիներ հետո ոչ ոք չեր կարող կանխատեսել: Մի քանի տարի բնակվելով Տրամվի պարկ կոչվող թաղամասում այժմյան Արշակունյաց պողոտա, Կնդոն հասցրեց մեծ ճանչում ձեռք բերել, թե իր տարեկիցների, և թե ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ: Հետագայում նա իր ողջ կյանքն ապրեց այժմյան Նոր Նորք կոչվող թաղամասում:


    


Մայիսը նույնպես այն եզակի «օրենքով գողերից» էր ով պահպանում էր գողական չգրված օրենքները և մինչև իր կյանքի վերջին օրը մնաց այդ սկզբունքներին հավատարիմ: Արխիվներում քիչ են նրա մասին տեղեկությունները, բայց այն որ նա Սովետական Միության տարածքում ուներ մեծ հեղինակություն դա կարող են փաստել շատերը: 



Ըստ մասնագետների գրառումների՝ Կնդոն ինչպես վայել է իրական «օրենքով գողին» իր կյանքի մի զգալի մասն անցկացրել է Սովետական բանտերում կրելով բազմաթիվ զրկանքներ, ինչևէ նա այդպես էլ չի փոխվել և մինչև վերջ մնացել է ճիշտ և միևնույն ժամանկ իր մարդկային տեսակը չկորցրած անհատականություն: Նա իր կյանքի ընթացքում մասնակցել է այնպիսի «օրենքով գողերի» թագադրմանը, ինչպիսիք են՝ Մարզպետունի Պետրոսյանը (Մարզո), Սամվել Հարությունյանը (Մանեթի տղա Սամո), Ալեկսանդր Մակարյանը (Ալո) և շատ այլ հայտնի «օրենքով գողեր»: 



Մելս Մկրտչյանը մահացել է 2005թ-ի փետրվարի 21-ին Մոսկվայում: Նրա մոտ հայտնաբերվում է չարորակ ուռուցք, բազմաթիվ վիրահատական միջամտությունները չեն օգնում, որպեսզի երակարացնեն լեգենդար «օրենքով գողի» կյանքը: Կնդոն թաղված է Երևանի Թոխմախ կենտրոնական գերեզմանատանը:


  


Շարունակելի #Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.