Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» Ռուդոլֆ Օգանով (Գեներալ Ռուդիկ Բակինսկի)

Ռուդոլֆ Սերգեյի Օգանով (Գեներալ Ռուդիկ Բակինսկի) ծնվել է 1946թ.-ի դեկտեմբերի 14-ին Բաքվում: Ընդհանուր առմամբ դատապարտվել է երեք անգամ:



Ռուդիկ Օգանովը, որպես «օրենքով գող» թագադրվել է 1971թ.-ին Բաքվում. (24 տարեկան) հասակում: ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին, երբ Բաքվում կատարվում էր ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կազմակերպված վայրագությունները Գեներալ Ռուդիկ Բակիսկին լինելով «օրենքով գող» իր կապերի շնորհիվ կարողացել է մեր բազմաթիվ հայրենակիցների ապահով տեղափոխել Բաքվից:

1988թ.-ին Ռուդիկ Օգանովը տեղափոխվում է Տաշկենտ հետագայում մշտական բնակություն է հաստատում Մոսկվայում: 



Ռուդոլֆ Օգանովը այն եզակի «օրենքով գողերից» էր, որ երբև է չեր դատապարտվել ծանր հանցագործության համար, նա սրբորեն պահպանում էր գողական աշխարհի չգրված օրենքները և համարվում էր քրեական հիերարխիայի կարկառուն ներկայացուցիչներից: Ըստ քրեագետների՝ Ռուդիկ Բակինսկին բացառիկ բարի և հետաքրքիր մարդ էր նրան հաճախ կարելի էր տեսնել մշակութային տարբեր միջոցառումների ժամանակ: Մի գուցե հենց դա էր պատճառը, որ նա այդ տարիներին համարվում էր ռուսաստանի հայերի շրջանում ամենահայտնի և բոլորի համար հասանելի «օրենքով գողերից» մեկը:

Գեներալ Ռուդիկ Բակինսկին իր քրեական կարիերայի ընթացքում որոշակի կոնֆլիկտներ է ունեցել գողական աշխարհի հայ գիգանտներ՝ Ռաֆայել Բաղդասարյանի (Սվո Ռաֆ) և Մայիս Կարապետյանի (Մայսիկ Կիրովականսկու) հետ:

Բարեբախտաբար նրանք կարողացել են խուսանավել հետագա արյունահեղությունից:



1997թ.-ի հունիսի 14-ին Ռուդիկ Բակինսկու և «օրենքով գող» Մամեդով Կարողլիի (Կարո) նախաձեռնությամբ Սոչիում կազմակերպվում է գողական հավաք (սխոդկա) քննարկելու Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) թագազրկելու հարցը: Ուսոյանն այդ ժամանակահատվածում վերահսկում էր թմրանյութրի շուկան, և նման բիզնեսով զբաղվելը պատիվ չեր բերում «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող մարդուն ինչն էլ հիմք էր հանդիսացել որպեսզի դրվեր նրան թագազրկելու հարցը, սակայն անհայտ պատճառներով Դեդ Հասանն այդ հավաքին չի մասնակցում: Լիարժեք չկայացած հավաքից մի քանի օր անց Սոչիում սպանվում է Կարոն, սպանության պատվերի հետագիծը տանում էր դեպի Ասլան Ուսոյանը սակայն նա կարողանում է գրագետ կատարված հանցանքը բարդել մեկ այլ անձի վրա: Ըստ օպերատիվ տվյալների հետագայում մի քանի անգամ Ռուդոլֆ Օգանովի դեմ կատարված մահափորձերի պատվիրատուն նույնպես Ասլան Ուսոյանն էր: 


Ռուդոլֆ Օգանովը սպանվել է 1999թ.-ի փետրվարի 11-ին Մոսկվայի կենտրոնում գործող Միր սրճարանում, մինչ այժմ անհայտ է մնում նրա սպանության պատվիրատուի անունը: Գեներալ Ռուդիկ Բակինսկին թաղված է Մոսկվայի հայական գերեզմանատնը:


  

Շարունակելի Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.