Հանցաշխարհի հայեր «օրենքով գող» Վլադիմիր Օգանով (Վեցմատանի Վաչկոս)

Վլադիմիր Սերգեյի Օգանով ծնվել է 1954թ.-ի հունվարի 24-ին՝ Բաքվում: Ընդհանուր առմամբ դատապարտվել է մեկ անգամ:



Վլադիմիր Օգանովը, որպես «օրենքով գող» թագադրվել է 1975թ-ին (20 տարեկան) հասակում: Գողական ապրելակերպը Վաչկոսը ժառանգել էր ավագ եղբորից՝ լեգենդար «օրենքով գող» Ռուդիկ Օգանովից (Գեներալ Ռուդիկ Բակինսկի): 1988թ.-ին Վաչկոսն իր գողական ազդեցության շնորհիվ կարողացել է մեծ թվով հայերի ազատել ադրբեջանցի ահաբեկիչների ձեռքերից: Նա նույնպես մեր շատ հայրենակիցների պես իր ընտանիքի հետ լքել է Բաքուն: Սկզբնական շրջանում տեղափոխվել է Տաշկենտ, այնուհետև Երևան, իսկ ավելի ուշ բնակություն հաստատել Մոսկվայում:



Ի տարբերություն Գեներալ Ռուդիկի, Վաչկոսն ուներ ագրեսիվ պահելաձև միևնույն ժամանակ թրմնյութերի նկատմամբ հակումը նրան շատ դեպքերում դարձնում էր ավելի անհավասարակշիռ, ինչևէ Գեներալին հաջողվում էր զսպել նրան:

Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Վաչկոսն այսպես ասաց (նաեզդ) է արել այլ քրեական հեղինակությունների վրա, բայց միշտ կարողացել է ջրից չոր դուրս գալ: Նման մի դեպք էլ տեղի է ունեցել Ղարաբաղցի Հայկոյի հետ, Դագամիս քաղաքում հերթական գողական (սխոդկայի) ժամանակ, երբ որ քննարկվում էր Ստավրոպոլի նայող Արչիի հարցը նա մի քանի «օրենքով գողերի» ներկայությամբ ձեռնափայտով առհամարական հարված է հասցրել Հայկոյին, ով նույնպես «օրենքով գողի» կարգավիճակ ուներ այնուհետև հայտարերել. «Դու այլևս գող չես և իրավունք չունես մտնել այնտեղ ուր մենք ենք, հեռու մնա Ստավրոպոլից մի խանգարի Արչիին և այլևս այնտեղ չմտնես»: 

Հայկոն իր հերթին պատասխանում է Վաչկոսին վերցնելով նրա ձեռնափայտը նույնությամբ հարվածում է վերջինիս և հայտարարում, որ նա չի կարող իր վրա որևէ արգելք դնել: Այդ ժամանակ հեռախոսով Գեներալ Ռուդիկն է կապվում նրանց հետ և զսպում երկու կողմի հասունացած կրքերը: Որոշ ժամանակ անց Ռուդիկին հաջողվում է հաշտեցնել Հայկոյին և Վաչկոսին 


 


Վեցմատանի Վաչկոսի վրա մի քանի անգամ մահափորձեր են կազմակերպել «օրենքով գողեր» Շակրոն և Դեդ Հասանը, բայց ինչպես ասում են մասնագետները կիլերներին ոչ մի անգամ չի հաջողվել սպանել նրան: Մեր նախորդ հրապարակամն մեջ մենք անդրադարձել էինք Գեներալ Ռուդիկի և Դեդ Հասանի հակամարտության մասին նրանց կոնֆլիկտի պատճառներն ավելի խորքային էին, ինչի մասին գողական շրջանակներում մինչև հիմա լռում են: Վաչկոսի վրա կազմակերպված մահափորձերը կապված էին, թե տարածքների բիզնես հետաքրքրության, և թե Գեներալի կողմից բացահայտ առհամարական վերաբերմունքի պատճառով: 


     


Վլադիմիր Օգանովը մահացել է 2002թ-ի սեպտեմբերի 2-ին  (48 տարեկան) հասակում թմրանյութերի չարաշահման (передозировка наркотиков) հետևանքով: Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատնը եղբոր՝ Գեներալ Ռուդիկ Բակինսկու կողքին:


 


Շարունակելի #Criminal.am

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.