«Հանրապետական» ծննդատան մոտակայքից նորածնին են առևանգել. գործը վարույթ է ընդունվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել նորածնին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
2017թ. սեպտեմբերի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ապրիլի 3-ին Երևան քաղաքի «Հանրապետական» ծննդատան մոտակայքից պատահական տաքսի ավտոմեքենայի մեջ գտնվող իր երեխային՝ ծնված 30.03.2017թ., իրեն անհայտ անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որը հոկտեմբերի 4-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նորածնի մոր հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.