Հաստատվել է Չադի նախկին նախագահի ցմահ ազատազրկման դատավճիռը

Աֆրիկյան հատուկ տրիբունալը հաստատել է Չադի նախկին նախագահ 74-ամյա Հիսսեն Հաբրեի ցմահ ազատազրկման դատավճիռը։

Վերաքննիչ դատարանը հաստատել է այն մեղադրանքները , որոնցով նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել մոտ մեկ տարի առաջ։ 2016-ի մայիսի 30-ին Հատուկ աֆրիկյան տրիբունալը Հիսսեն Հաբրեին մեղավոր էր ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների, կտտանքների ու սեռական սրտրկության մեջ մարդկանց պահելու մեջ։

Քննություն համարում է, որ 1982-1990 թթ ժամանակահատվածում Հիսեն Հաբրեի կառավարման օրոք մոտ 40 հազար մարդ զոհվել է, մոտ 200 հազար մարդ էլ կտտանքների ենթարկվել։

Չադում ռազմական հեղաշրջման հետևանքով իշխանությունից զրկվելուց հետո Հաբրեն 15 տարի ապրել է Սենեգալում, որտեղ էլ նրան կալանավորել են 2005-ին։ Ռազմական հեղաշրջումը ղեկավարել էր Իդրիս Դեբի Իթնոն, որը առայսօր Չադի նախագահն է։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.