Հայ-թուքական սահմանին հերթական սահմանախախտներն են ձերբակալվել

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանապահ ուղեկալներից մեկից ահազանգ է ստացվել պետական սահմանի պահպանության ազդանշանային համալիրից:

Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ անհրաժեշտ օպերատիվ-հեախուզական միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 2 անհայտ անձ, որոնք ազգդանշանային համալիրի տակ անցք բացելով՝ հաղթահարել են ինժեներատեխնիկական կառույցները եւ ուղղվել դեպի Արաքս գետ՝ ձկնորսություն անելու:

Խուզարկության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մոտ ռետինե մակույկ է հայտնաբերվել եւ ձկնորսական տարբեր պարագաներ: Նրանք սահմանապահ գոտում գտնվելու թույլտվություն չեն ունեցել: Իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար իրավախախտներ հանձնվել են ՀՀ ոստիկանությանը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.