Հայտնաբերվել է Դոն Պիպոյի սպանությանգործով հետախուզվողը

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով հետախուզվող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Հայտնաբերված անձը ՀՀ քաղաքացի է, նրան գտել են Հայաստանում, սակայն անունը առայժմ չի հաղորդվում։ Նշենք, որ նրան հետախուզում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով (Սպանության նախապատրաստման օժանդակում)։

Ոստիկանության լրատվական վարչության փոխանցմամբ, քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Տավուշի մարզային վարչությունների ու Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 2017 թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ին, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ։

Ձերբակալվածը Սոչիի քրեական շրջանակներում հայտնի ոմն Զորիկն է։ Նա ավելի վաղ հետախուզման մեջ էր գտնվում զինծառայությունից խուսափելու համար։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե նա «օրենքով գող» է, սակայն այդ տեղեկությունը հերքվել է։

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.