Հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Երեւանում սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հոկտեմբերի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնից:

Չնայած ի սկզբանե ասվում էր, որ ալավերդցի քրեական հեղինակությունը ծանր վիրավորում չի ստացել, փաստորեն նա 3 շաբաթ մնաց հիվանդանոցում:

Նշենք, որ 39-ամյա Վահագն Աբգարյանը ստացել էր կրծքավանդադակի աջ կողմի վնասվածք, աջ նախաբազկային հատվածում ոսկրի վնասում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ մեղադրվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.