Հրդեհ «Էրեբունի» հիվանդանոցում

Ապրիլի 1-ին` ժամը 06:05-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:36-ին, մարվել՝ 06:44-ին:

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.