Ինքնավնասում կատարած դպրոցականները դասի են հաճախում

Երևանի թիվ 127 դպրոցի երկու աշակերտները, որոնք ապրիլի 10-ին, նախնական տվյալով, ածելիով վնասել էին իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները, սկսել են դասի հաճախել: Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի տնօրեն Ներսիկ Էլոյանը:

Տղաները, ըստ տնօրենի, նորմալ դասերի են հաճախում:

«Դեպքով ոստիկանությունն է զբաղվում, երեխաները եկել էին ինձ մոտ և ասում էին, որ ուզում են մամուլի ասուլիս հրավիրել ու ասել, որ ես կատարվածի հետ կապ չունի, ինքս չեմ թողել: Թող իրավապահ մարմինները պարզեն ամեն ինչ»,— ասաց տնօրենը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի դպրոցներից մեկի բակում ապրիլի 10-ին արտակարգ դեպք է գրանցվել. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10։00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Ներսիկ Էլոյանը ի սկզբանե հերքում էր տեղեկությունները, թե երկու դպրոցական տղաներն ինքնասպանության փորձ են կատարել, քանի որ ինքը պահանջել է տրամադրված գրքերի գումարը վճարել:

Մեր տեղեկություններով, տղաներն իրենց ցուցմունքները չեն փոխել:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.