Երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել

Երևանի դպրոցների մեկի բակում երկու աշակերտ փորձել է ինքնասպանություն գործել: Նրանք ածելիով վնասել են իրենց նախաբազուկները:

Tert.am-ի տեղեկություններով` աշակերտները սովորում են ավագ դասարաններում, իսկ ինքնասպանության փորձ անելու պատճառը դպրոցի գրքերի համար նախատեսված գումարն է, որն աշակերտները չեն վճարել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ նման դեպք գրանցվել է. «Հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում»:

Պարզելու համար, թե Կրթության և գիտության նախարարությունը տեղյա՞կ է կատարվածի մասին և ի՞նչ է նախաձեռնում, Tert.am-ը կապ հաստատեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ:

«Լրատվամիջոցներից ենք տեղեկացել, որ ավագ դպրոցներից մեկում նման դեպք է գրանցվել: Այս պահի դրությամբ պարզում ենք, թե որ դպրոցում է նման դեպք գրանցվել և գրանցվե՞լ է, թե ոչ»,- ասաց նա։

Tags:

Կայքում առկա գովազդ (ներ)- ի և/կամ մամուլի տեսության համար «Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Կայքում հրապարակված այլոց տեսակետ(ներ)-ը կարող են չհամընկնել criminal.am խմբագրության տեսակետ(ներ)-ի հետ:
«Կրիմինալ Էյ Էմ » ՍՊԸ (crimianl.am), © 2017:

Հեղինակային և հարակից բոլոր իրավունքները պահպանված են:

Հասցե` Հայաստան, ք.Երևան 0010
Փ.Բուզանդի 1/3 շենք, 2-րդ հարկ
Հեռ: +374 43 405353
Էլ. փոստ` info@criminal.am

Գովազդի համար զանգահարել +374 41 405353

© Copyright 2017 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for Criminal.am LLC.